1818 թվականին մահանում է ավստրիացի ուսուցիչ Ֆրանց Գրաբերի մինուճար աղջիկը: Աղջկա մայրը շատ ծանր է տանում այս անպատմելի վիշտը: Ամուսինը միջոց չէր գտնում մխիթարելու նրան: Դստեր մահը կարծես սառցաբեկոր էր դարձրել նրա երբեմնի փխրուն սիրտը: Իսկ ամուսինը փորձում էր լուռ տանել ցավը և կնոջը շրջապատել էր հոգատարությամբ ու սիրով:
Սուրբ ծննդյան երեկոն էր: Խեղճ ուսուցիչը փորձելով հերթական անգամ ինչ-որ կերպ մխիթարել կնոջը, նստում է դաշնամուրի մոտ: Պատուհանից երևում էր աստղազարդ երկինքը: Հանկարծ նա նկատում է մի աստղ, որն ավելի ուժգին էր փայլատակում, քան մյուսները: Փայլատակող աստղի լույսի ներքո, Ֆրանց Գրաբերը սկսում է նվագել մի հրաշալի մեղեդի և երգել մի երգ, որից ուրախություն էր տարածվում: Այսպես ծնվում է Փրկչի Սուրբ Ծննդյան այս հրաշալի երգը' առաջին հերթին մխիթարություն պարգեւելով վշտառատ ու անմխիթար մորը, որը տեղից վեր կենալով, գրկում է ամուսնուն ու նրա հետ շարունակում երգել հրաշալի այս երգը:
Շուրջ 200 տարի Սբ. ծննդյան օրերին այս երգը հնչում է գրեթե բոլոր լեզուներով՝ ամենատարբեր ազգերի շուրթերից: Երգ, որը պատմում և ավետում է Փրկչի ծնունդն ու փառահեղ հայտնությունը:

Ստորև երգի տեքստը՝

Լուռ գիշեր, սուրբ գիշեր
Ծով ու ցամաք քնով են խաղաղ
Մեղմ կը փայլի աստղը Բեթղեհեմէ
Եւ հեռուէն շատ աչքեր կը գրաւէ.
Հոն՝ ուր Փրկիչը ծնաւ
Հոն՝ ուր Փրկիչը ծնաւ:
Լուռ գիշեր, սուրբ գիշեր,
Երգ մը ահա հովտին վրայ,
Հրեշտակներուն անթիւ խումբը կ’երգէ
Երգ, որ ցնծման աւետիս կը բերէ
Տէրը, Փրկիչը, եկաւ
Տէրը, Փրկիչը, եկաւ:
Լուռ գիշեր, սուրբ գիշեր
Ով դու երկիր ալ արթնցիր
Քու օրհնութիւնըդ արդ վեր թող ելլէ
Փառք Աստուծոյ ի բարձունս երգէ
Խաղաղութիւն աշխարհի
Խաղաղութիւն աշխարհի:

ՀԳ. Հիսուս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի: Շնորհավոր Սուրբ Ծնունդ: Թող Աստծո խաղաղությունն ու անսահման սերը մեզ պարուրի:

ՀՀԳ. Սրտանց շնորհակալություն Հայր Սերովբէ Իսախանեանին՝ նյութը տրամադրելու համար: