Ամանորյա խառը մառը երևույթին վերջ տալուց ու ի շնորհիվ «ucom արի հետ տամ» արդիական ու շատ կարևոր ունակության ես կարողացա հետին ժամանակով վայելել «Քայլ ձիով» ֆիլմը։
Նախ և առաջ կցանկանամ շնորհակալություն հայտնել ֆիլմի ղեկավարությունից՝ ֆիլմը Մարկի հիշատակին նվիրելու համար։
Իսկ հիմա ֆիլմից։ Այս ֆիլմը իմ համար արդի ֆիլմերի մեջ նմանը չունեցող էր՝ թե դերասանական կազմով, թե ֆիլմի որակով, թե սցենարով, թե հումորով….
Ֆիլմում մանրամասն նկարագրված էր հայկական բնաշխարհի ողջ «հարստությունը», մեր հյուրընկալությունը, մեր բարիությունը, մեր տաքսիստների իրական «դեմքը» և այլն։
Քանի որ շատ չեմ ուզում ձեզ մանրամասն ներկայացնեմ էլ չեմ շարունակի, միայն կասեմ. «Հրաշք ֆիլմ էր»։ Ես մեծ բավականություն ստացա։ Եթե չեք դիտել խորհուրդ եմ տալիս անպայման դիտել։