Միլիարդատեր Դոնալդ Տրամփը կարծես թե քարոզարշավ է սկսում: Տրամփն իր ֆեյսբուքյան էջով և իրեն պատկանող ամերիկյան ԶԼՄ-ներով սկսել է ակտիվ և բավականին սուր քննադատել Օբամային: Մասնավորապես նրա վերջին գրառումները իր էջում՝
1.ի՟նչ եք կարծում արդյոք Օբամայի օրոք Ամերիկան կդառնա երրորդ աշխարհի երկիր
2.ո՟վ է կարծում, որ Օբաման իրոք իրազեկ է,
գալիս են ապացուցելու, որ նա այնուամենայնիվ կրկին փորձելու է այն ինչ նրա մոտ չստացվեց երեք անգամ՝ 2000, 2004 և 2008 թվականներին, երբ նա դիտվում էր որպես ԱՄՆ նախագահի ամենահավանական թեկնածուներից մեկը: Հայտնի է, որ Տրամփը, ով մինչև 2012 թվականն անկուսակցական էր, այժմ ակտիվ հանրապետական է և միջոցներ չի խնայում ներկուսակցական լոբբինգի համար: