Ադրբեջանցի որոշ օգտատերեր կարծես սկսում են ավելի սթափ գնահատել իրավիճակը: Ընդհանրապես ադրբեջանական տիրույթում իշխում է այն համոզմունքը, որ անիմաստ էր հրադադարի վերաբերյալ համաձայնության գալ "զավթիչների" հետ: Եվ ահա ադրբեջանցի օգտատերերից մեկը գրել է.

 

"Սա խաղ էր իշխանությունը պահելու և տնտեսական ճգնաժամի պայմաններում մարդկանց սիրտը շահելու համար": Մյուսը որպես պատասխան գրել է. "Փառք Աստծո, որ գոնե մեկը այսքանը հասկացել է: Բոլորը մտածում էին, որ Ադրբեջանը պատերազմ է սկսել, բայց չեն ուզում հասկանալ, որ եթե ցանկանար, 23 տարի ինչին կսպասեր":

 

 

 

 

 

Սարգիս Ասատրյան