Ուրեմն, երբ մարդիկ չեն ընկալում, որ եթե էս երկրում հնարավոր լիներ գոնե քիչ թե շատ ազատ ընտրությունների անցկացումը, ոչ Կոնգրես կլիներ, ոչ էլ մենք Կոնգրեսին կաջակցեինք, էդ տխուր ա: Նույն կերպ եթե չեն գիտակցում, որ քվեաթերթիկի յոթ տողում էլ նույն՝ սերժ սարգսյան անունն ա գրված՝ անկախ մնացած վեցի ինչ լինելուց ու թող որ քաշով մեկ ոսկի ծրագրերի առկայությունից, էլի՛ տխուր ա: Իսկ երբ հակադարձում են, թե այլընտրանք չեք թողնում ձեր էս ամրագրմամբ, էստեղ արդեն ես երկու պատասխան եմ ունենում:
Ա. Եթե մաքուր ջուր չես գտնելում խմելու, պարտադիր չի, որ այլընտրանքը գլուխդ զուգարանակոնք մտցնելը լինի:
Բ. Բա մեզ էիք մեղադրում՝ ողբալում, կրոնական-վախճաբանական մոտեցումներում. օրինակ՝ ինչ վատ կլիներ, եթե սերժիկը մենակ մնար ու մարդ չգտներ իր ծրագրերը նրանցով առաջ բրդելու համար?
Ինչ վատ կլիներ, եթե նրան քամու բերած ցելոֆանի հետ մենակ թողնելով՝ մենք հստակ ուղերձ հղեինք մեզ ու աշխարհին, որ ընտրությունները չկա՛ն, արդեն վերջնականապե՛ս չի աշխատում էդ մեխանիզմը Հայքումէ որպես ազատ կամարտահայտման մեխանիզմ?
Եվ ինչ վատ կլիներ, եթե էդ ընթացքում մեր ստացած վերքերը լիզելով ու նորանալով՝ նորի՛ց գրոհեինք? Որովհետեւ չգիտեմ ով էր ասում ԱՄՆ նախագաներից, բայց լա՛վ էր ասում, որ հաղթանակը պարտություններում էնտուզիազմն ու վերջնական նպատակը աչքից չկորցնելու կարողությունն ա...
Հ.Գ. Հիմա եթե իմ էս վերջին պնդումը մարդիկ կգտնվեն, որ քաղաքական ռոմանտիզմ կորակեն, ես էլ իրենց յանիմ թե նախընտրական պայքարը ուժերի անիմաստ կորուստ ու սերոժին բարով-խերով թագավոր կարգելու ուղիղ ճանապարհ կհամարեմ: Էսքան բան: