ֆբ-ում շնչելու օդ չկա, ժողովուրդ:( ոնց որ սաղիս լցրած լինեն մի տան մեջ, դուռ ու պատուհան՝ հերմետիկ փակած, ու քաղաքականության բենզինը լցրել են, ու համ ներսից ենք կրակ տվել, համ դրսից ա ծուխ լցվում, լրահոսս բացում եմ, աչքերս մրմռում են, անսեր ա էստեղ, ցուրտ ու լպրծուն, ավելի կեղտոտ, քան ավգյան ախոռներն էին, ու հերակլես չկա, այսինքն սեր չկա, չկա սեր ձեր մեջ:(