Որն էր տարբերությունը Բուդդայի եւ Դեւադատտայի միջեւ? Ինչից սկսվեց բաժանումը?
Դեւադատտան հարցրեց. <Ինչից սկսենք գործողությունը>?Օրհնյալը պատասխանեց. <անհրաժեշտի, որովհետեւ յուրաքանչյուր պահ ունի ի՛ր անհրաժեշտությունը, եւ սա կոչվում է գործողության արդարություն>,-պատասխանեց Բուդդան: Բայց Դեւադատտան համառում էր. <Իսկ ինչպես է երեւում անհրաժեշտության ակնհայտությունը?>,-հարցրեց նա: <Անհրաժեշտության թելն անցնում է բոլոր աշխարհներով, այն չհասկացողը կմնա վտանգավոր կիրճում եւ քարերից անպաշտպան>:
Այսպես Դեջադատտան առանձնացավ Օրհնյալից, որովհետեւ չէր կարողանում տարբերել անհրաժեշտության գիծը ցանկության գծից եւ խավարը ծածկեց նրա ուղին...
Արեւելքի կրիպտոգրամներ
-----------------------------------
Բարի օր բոլորին:
Կարողանանք տարբերել անհրաժեշտը ցանկալիից...