Ժողովուրդ հայոց Գյումրի եկել էր Ռուսաստանի նախագահն ու իր հետ շուրջ 60 գործարարներ կային, ճիշտ է էդ պատճառով առաջին անգամ ծննդյանս օրը չխմեցինք, բայց դա ոչինչ վաղը կանենք)) Հիմա ավելի լուրջ. չեմ հասկանում, թե ինչու մեր մամուլը չի անդրադառնում այն հարցին, թե ինչպիսի ներդրումային ծրագրեր կարող են լինել, ինչու մեր մամուլը չի գրում, թե ինչ կտա այս այցը մեր երկրին տնտեսական իմաստով, ոնց որ թե գազի գինը կարող է իջնել և դա արդեն հսկակայան տեղաշարժ է մեր կյանքում: Թե չէ ամբողջ օրը ստիպված էի լինում մեկնաբանել, թե ինչ տրանսպորտային միջոցով եկավ Պուտինը, որ երթուղով գնաց, ինչու էր քաղաքի արհեստական գաղոնը տեղաշարժվել, ինչու էին փակել այս, կամ այն փողոցները, մի խոսքով' մեր մամուլի հետաքրքրությունը մի քիչ տարօրինակ թվաց ինձ: Այո Հայաստանը շատ է կախված Ռուսաստանից, այո դա ինձ ևս դուր չի գալիս և ես շատ կուզեի, որ մենք հնարավորինս թուլացնեինք մեր կախվածությունը, բայց դնել ու զրոյացնել աշխարհի հզորագույն պետություններից մեկի ղեկավարի այցը մեր երկիր, դա էլ ճիշտ չի: Մի քիչ դիվանագետ ու հեռատես լինենք ու էմոցիաները կողքի թողնելով փորձենք առավելագույը քաղել ստեղծված իրավիճակից, թող էժանանանա գաղը, թող մեխանիզմ մշակվի արտագնա աշխատանքի մեկնողների իրավուքնները պաշտպանելու հարցում, թող Ռուսաստանից լինեն լիքը ներդրումներ մեր երկիր, սրանից մենք միայն կշահենք: Ես իհարկե հասկանում եմ, որ հատկապես երիտասարդներս մեր երկիրը տեսնում ենք Եվրոպայում, ես էլ եմ այդպես ուզում, բայց հաշվի առնելով Արցախի հարցը, Թուրքիայի գործոնը և այլ հարցեր, կարծում եմ, որ այս պահին ճիշտ է սերտացնել հարաբերությունները Ռուսատսանի հետ: ՄԻ պահ պատկերացրեք էլի' Արցախում վերսկսվեն ռազմական գործողությունները և ասենք մենք վատացրել էինք հարաբերությունները Ռուսաստանի հետ ում վրա էինք հույս դնում? Եվրոպայի? Եվրոպան այդ պարագայում ընդամենը կողմերին լիքը կոչեր կաներ ու վերջ, իսկ այս պարագայում գոնե պատերազմի դեպքում Գյումրու ռուսական ռազմաբազաների զենքը կթալանենք, ինչպես թալանեցինք խորհրդային զորամասերը մինչև 92թ ը: Մի խոսքով ժողովուրդ ջան, ես ուզում եմ, որ մի պահ ամեն մեկս փորձենք ստեղծված իրավիճակին ռեալ նայենք, իրար չքֆրտենք ու իրար հարգենք, քանզի բոլորս էլ սիրում ենք մեր երկիրը և մեր մեջ էլ դավաճաններ չփնտրենք: Որպես վերջաբան բոլորս միասին ասենք' տո ԵՄ ն էլ, տո ՄՄ ն էլ' կարևորը ՀՀ ն է