Հարգելիներս, կարծում եմ՝ դեռևս անհրաժեշտ է զերծ մնալ հարցը կողմնորաշված ազգամիջյան հարթության մեջ դնելուց, քանզի ինչքան էլ կասկածյալ է համարվում ռուս զինվորը, այնքան էլ հավանական է, որ այլ երկր/ների հատուկ ծառայությունների արածը լինի։
Բայց և այնպես, ՀՀ քաղաքացիների, ընտանիքի սպանդի դատապարտումը, իրավապահներին պահանջը, նաև օժանդակումը, որ մարդասպան/ներին գտնեն և դատապարտեն ՀՀ օրենքի ամբողջ խստությամբ, ինչպես նաև զոհվածների բարեկամներին զորակցումն ու վշտակցումը ճիշտ կլինի վերածել քաղաքացիական հավաքի՝ դեմոնստրացիայի, որպեսզի մարդուն ու նրա կյանքը արժեք չհամարող բորենիները տեսնեն՝ մեր պետության մեջ ապրելու ենք, արարելու ենք ու պայքարելու ենք հանուն կյանքի, հանուն ազատության, արդարության ու բարօրության և ունենք մեր լիարժեք տեղն արևի տակ որպես ողջեր, որպես ստեղծագործ ժողովորրդ, որպես սիրող ու սիրվող մարդիկ, որպես քաղաքակիրթ աշխարհի մաս և որ մեզ ոչ մի ոճիր չի ծնկի, որ չարն անզոր է մեր միասնության ու համերաշխության դեմ, որ այստեղ ոչ մի գաղափարական, աշխարհաքաղաքական, անձնական տարակարծություն չի բաժանում մեզ, քանզի խոսքը գնում է մարդկային կյանքերի մասին։ Բոլորս՝ Հայաստանի բոլոր բնակավայրերից, նաև այլ երկրներից պետք է հաղորդակից դառնանք գյումրեցիներին ու ասենք, որ իրենց կողքին ենք։
Նարեկ Այվազյան