Ի դեմս Դավիթ Թադևոսյանի մենք կարող ենք ասել, որ հայկական սերիալներում որակով դերասաններ կան
Ես ընդհանրապես սերիալներ չեմ նայում, բացի մի սերիալ՝ «Հարազատ թշնամի» ու հարցը էն չի, որ շատ հուզիչ ա ու դրա համար, այլ այ էս նկարի մեջի տղու վարպետական ու համոզող խաղի համար:
Այս տղայի անունը՝ Սպոյա սերիալում, իրական անունը՝ Դավիթ: Էս տղեն նոր է հայտնվել մեր էկրաններին, եթե չեմ սխալվում դրանից առաջ էլ է մի սերիալում խաղաացել ու վերջ:


Էս տղան կարողանում է մենակով աուդիտորիա պահի, իրա խաղի շնորհիվ ես ու իմ ընտանիքի անդամները ընկղմված նայում ենք էս սերիալը:

 

 

Գիտեմ շատ կան անորակ դերասաններ մեր այսօրվա սերիալում, որոնք նույնիսկ դերասան էլ չեն ու նենց էլ չի, որ գիտեմ Դավիթի կենսագրությունը, բայց ասեմ ձեզ, որ Դավիթը կարողանում է բարձր պահել «սերիալի դերասան» իր կոչումը ու արդարացնում է:

 


Ի դեմս նրան կարող ենք ասել, որ դեռ ամեն ինչ կործա չի մեր սերիալի ասպարեզում: Ինձ թվում է, հիմա ոնց թևավոր խոսք է դարձել՝ «Կոստյումը պիտի քեզ զարդարի» արտահայտությունը, մի 20 տարուց Դավիթի. «Մամա ջան, պապա ջան» արտահայտությունը կդառնա տենց: