Ես կարծում էի, թե խեղդվում են չսիրելուց, չսիրվելուց,
Ունայն սրտի զարկերից բութ,
Ես կարծում էի, թե մեռնում են մենությունից համր ու լուռ.
Ինքս հիմա քեզ սիրելուց շնչահեղձ եմ արդեն լինում...
Ու տենչում եմ ... միայնություն,
Ուր հետքերդ, փոշու նման հօդս ցնդած, ինձ էլ չեն էլ մտահոգում,
Եւ սրտումս ես ուզում եմ մի մեծ, անծայր ունայնություն,
Ուր զարկերը համաչափ են նրա հնչում
Ու անհոգ են և անսեր են ու անխռով...,
Ուր շնչում եմ ո՛չ սեր կոչված թթվածինով,
Այլ աղտոտված քաղաքային ինչ-որ օդով...

Ես մեռնում եմ ... քեզ սիրելով... քեզ սիրելուց ու քո սիրուց,
Այո՛, հենց ա՛յն սիրուցդ մութ,
Որ մորթում ես քո սեփական ճիրաններում
Ու արնաքամ շպրտում ես հեռու՛, հեռու~...
Եւ հրճվում եմ ես այն պահով, ուր չկաս դու...
Ինչո՞ւ, մի՞թե ինձ մոտ մի բան սխալ հունով է ընթանում...

Ամեն դեպքում... սեր չե՛մ ուզում,
Էլ չեմ ուզում: Ու այս կյանքում այդպես է միշտ.
Մարդը միշտ էլ հեռանում է իրեն սպանող աղետներից:
Եւ ուրեմն ես էլ հիմա պիտի փախչեմ, ու անհապա՛ղ:
Պիտի կորցնեմ անցյալիս մեջ քե՛զ, իմ աղե՜տ,
Որ չսպառնաս անխղճորեն ինձ կործանել...

Եւ ասում են, ճի~շտ են ասում.
"Թանկ բան չկա աչքի լույսից,
Բայց երբ շատ է քեզ ցավեցնում,
Մի կո՛ղմ նետիր ու հեռացի՛ր...":
19.10.07թ.

 

Տաթև Հովհաննիսյան