Քրիստինե Պեպելյանը խնդիրներ ունի Համազգային վստահության հետ: Արդեն մի քանի օր է երգչուհու անվան շուրջ չեն դադարում խոսակցությունները դեկտեմբերի 1-ին կայանալիք համերգի հետ, որը կազմակերպել էր Համազգային վսահություն խորհուրդը: Առաջինը թեման բացեց հենց երգչուհին: Իր ֆեյսբուքյան էջում հանրագրեց, թե իրեն խաբել են ու ինքը «Սիրո մեղեդի» կոչվող համերգին չի մասնակցելու: Այնպես, որ իր երկրպագուները կարող են անիմաստ գումար չվատնել ու համերգի տոմս չգնել:
Ինֆորմացիան տարածվեց կայծակնային արագությամբ: Պարզվեց «Բիզնես նյուզ» ընկերությունից Քրիստինե Պեպելյանը 0.5 միլիոն դրամ էր պահանջել 2 երգի համար: Բանակցությունների արդյունքում կանգ էին առել 400 հազարի վրա: Այդ գումարն էլ, սակայն, վերջին պահին հրաժարվել էին վճարել ու դրանով զայրացրել երգչուհուն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: