Շանթ հ/ը պարզաբանում է «Քաղաքում» սերիալի դերասանուհու հետ կապված սկանդալը

 

Երեկ էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Քրիստինա Եղոյանը խեղաթյուրված է ներկայացրել «Դուետ» նախագծից դուրս մնալու պատճառները: Բանն այն է, որ «Դուետ» նախագծի շրջանակներում Քրիտինա Եղոյանը հիմնականում առանձնացել է անպարտաճանաչ, անպատասխանատու պահվածքով, պարբերաբար խախտել է բոլոր հնարավոր ժամկետները, չարաշահել է իր հետ աշխատող մասնագետների համբերատար վերաբերմունքը, ինչը անդրադառնում էր իր ելույթի որակի վրա և ի վերջո չէր կարող անհետևանք մնալ: «Շանթ» հեռուստաընկերությունում նման պահվածքն ու նախագծի հանդեպ նման վերաբերմունքն անընդունելի է: Նրան բազմիցս զգուշացրել են, սակայն ապարդյուն: Ի վերջո նա հեռացվել է նախագծից:

 


Ինչ վերաբերվում է «Քաղաքում» հեռուստասերիալից նրան հեռացնելուն, ապա նույն անպատասխանատու վարքագիծն էլ Քրիստինա Եղոյանն այնտեղ է դրսևորել՝ ցանկանալով նկարահանվել հեռուստասերիալում առանց պայմանագիր կնքելու, ինչն անհնար է:

 


Այս ամենից հետո սեփական սխալներից դասեր քաղելու փոխարեն այլ մեղավորներ փնտրելու և նմանօրինակ բանսարկություն տարածելու համար առնվազն ոչ առողջ երևակայություն է պետք ունենալ:
Առաջարկում ենք դիտել 07.11.13թ. օրագիրը, որտեղ ակնհայտ երևում է, որ բոլար մասնակիցներն արդեն իսկ ընտրել են իրենց երգերը, հիմնականում սովորել բառերը և վոկալի մասնագետի հետ փորձ են անում: Իսկ Քրիստինան՝ ոչ:

 

Շանթ հ/ը