
Շուտով կավարտվի 2013 թվականը և ինչպես ընդունված է Հայաստանում կսկսվեն ամենամյա թոփ մրցույթները՝ տարվա լավագույն, երգիչ, երգչուհի, սպորտսմեն, ռեստորան, ուսուցչուհի, չինացի, հնդիկ, պարսիկ, բիոզուգարան:
Ու իհարկե այդ մրցանակաբշխությունները արդեն կլինեն 10-րդը 15-րդը և այլն:
Մրցանակաբշխություններից ամենահայտնին մեր անզուգական շոուբիզնեսի ոլորտում տրվող մրացանակներն են: Հայկական ՇԲ-ն վաղուց արդեն գաղտնիք չէ, որ լճացած է ու գնալով ավելի ու ավելի է վատը դառնում: Ամեն օր մենք ականատես ենք լինում, թե ինչպես 1000 դոլլար գումար ունեցող մեկը իրեն անվանում է երգիչ ու սկսում է «ձայնի Գոհարներով» տեսահոլովակ նկարել ու քանի որ մեր շոուբիզնեսը շուկան շատ փոքր է ու մրացանակաբշխություններ այդ շոուբիզնեսի համեմատ շատ շատ են, այդ իսկ պատճառով արդեն 4-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը իրենից ենթադրում է, որ ինչ որ մի անտաղանդ «աստղ» կամա թե ակամա պետք է դառնա մրցանակակիր, քանի որ միշտ չեն կարա նույն մարդուն մրցանակ տան ու այդտեղ առաջնորդվում են հետևյալ պարզ սխեմայով՝ որքան ազդեցիկ է ծանոթը, այնքան հնչեղ է մրցանակի անունը: Ու միևնույն մրցանակաբաշխության կրկնության դեպքում ՝ ամեն մի շուն ու շյանգալ դառնում է մրցանակակիր:
Հաշվի առնելով վերոգրյալը ինձ թվում է, որ կամ արժե մի հատ մեծ ու իսկական ու լուրջ մրցանակաբշխություն կազմակերպել կամ էլ ընդհանրապես վերացնել այդ ձևական բնույթ կրող միջոցառումը, չէ որ մենք հո գիտենք, ով ինչ մրցանակի է արժանի: