Կարդալով բոլոր տեսակի արձագանքները պաշտոնական անձանց, քաղաքական տարբեր կալիբրի գործիչների, տարբեր լրատվականների, տպավորություն ա ստեղծվում, թե կրակել են Սերժի՛ վրա... մի վայրկյան նույնիսկ մոռացա, որ ախր տուժածը Պարույր Հայրիկյանն ա... Ոչ մի վարկած չհնչեց, որ գուցե կար ինչ-որ վրիժառու, որ գուցե Հայրիկյանի սիրուհու մարդն ա կրակել, որ կարող ա կրակողը հոգեկան հիվանդ ա, սկի չգիտի՝ ում վրա ա կրակել.... Չկա ՈՉ ՄԻ վարկած՝ կապված Հայրիկյանի հետ... Միայն՝ հատու՛կ պատրաստված հարված պետականությանը ու հատու՛կ ուղղված Սերժի դեմ...
Երբ եղավ Հոյտեմբերի 27-ը բոլորը կակ շտիկ ճամարտակում էի, թե «մի խումբ ռոմանտիկներ» են... էլի հետաքննություն չէր եղել, ոչինչ պարզ չէր, բայց չգիտեց Աստծո ինչ պայծառացումից բոլորը գիտեին, որ «մի խումբ ռոմանտիկներ» են և ուրիշ ոչինչ...
Երբ եղավ Մարտի 1-ը բոլորը կակ շտիկ զառանցում էին, թե Լևոնն էր, բայց դա տևեց մի քանի ժամ, ու երբ նույնիսկ իրանց պես դեգեներատներին պարզ դարձավ, որ ոչինչ չեն կարողանում սաղացնեն ընդդիմությանը, սկսեցին ճամարտակել, թե «մի խանգարեք նախաքննությանը», «մենք չենք ցանկացա խոսել, որպեսզի չկողմնորոշենք նախաքննությունը», «քննություն է ընթանում, դա ամեն ինչ ցույց կտա»... քննությունն իհարկե ոչինչ ցույց չտվեց ու տենց էլ ոչ սպանությունների, ոչ թալանի ու ջարդարարությունների համար ոչ ոք չնստեց: Մի քանի բացառիկ տհասներ դրանից ոչ մի եզրակացություն չկատարեցին, բայց մեծ մասին ամեն ինչ պարզ դարձավ...
Իսկ հիմա, դեպքից 30 րոպե հետո ԲՈԼՈՐԸ՝ Մուկով, Դավիթ Շահնազարյանով, Աշոտյանով, Սամվել Նիկոյանով, Արման Բաբաջանյանով ու բոլորով-բոլորով, ԳԻՏԵՆ, որ դա քայլ էր Սերժի՛ դեմ, ու ԲՈԼՈՐԻՆ ձեռնտու կարար լիներ, ԲԱՑԻ Սերժից... Մի տեսակ չեմ հասկանում, բա նախաքննություն, դատ-դատաստան էլ չկա՞, հա՞, էլ «ռոմանտիկների խումբ» չկա՞: Էդ ո՞նց եք բոլորդ տենց պայծառացել: «Սերժին դա հաստա՛տ ձեռնտու չէր». գրում ա լրագրողը. ինչի՞ չի գրում, որ դա ասենք Րաֆֆուն էլ հաստատ ձեռնտու չէր, էպոսագետին էլ չէր, տենց ինչ-որ շող ե՞ք տեսել, որ ձեզ ասել ա՝ սաղ հնարավոր ա, մենակ Սերժը հնարավոր չի:
Ու մի գիշեր էդ թեզը դակելուց հետո հնչում ա տրամաբանական կադանսը՝ պետք է համախմբվել Սերժի շուրջ՝ դեմ առնելու այս մարտահրավերին: Իմ միակ մարտահրավերը Սերժն ա ու իրա՝ էդ աթոռին թառած մնալու հնարավորությունը... էնպես որ իրա՛ շուրջ ես չեմ կարող համախմբվել իրա իսկ դեմն առնելու համար: Իսկ եթե մի քիչ էլ շարունակեք երգել, թե սրա համար անհրաժեշտ ա համախմբվել Սերժի շուրջ, ձեզնից լավ ո՛չ ոք չի «ծակվի», որ հենց Սերժի՛ն դա կարող էր ձեռնտու լինել, եթե սցենարը համազգային փրկչի լուսապայծառ վայրէջքն էր երկրի վրա: Հանգստացեք ու մի քիչ ավելի պակաս եռանդով աշխատեք, թե չէ լրիվ ոնց-որ խառնում եք սաղ