Երեկ քաղաքացիները պահանջում էին, որ կեղծարարները հեռանան պետական ընտրական հանձնաժողովից:
Բոլոր թեկնածուները գրանցվելուց ներկայացրել են տեղեկանք "վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին": Եթե այդ տեղեկանքը ոստիկանությունը կարող է տալ, դա նշանակում է որ նա ունի բոլոր անհրաժեշտ տվյալները նաև 6 ամսյա մշտապես գրանցվելու մասին: Եթե 10 տարվանը ունի, ուրեմն պետք է 6 ամսվանն էլ ունենա:
Հիմա կամ ոստիկանությունն է կեղծ տեղեկանքներ տվել, չունենալով այդպիսի մշտական բնակության հաշվառում, կամ Մուկուչյանն է ստում, ասելով, որ այդպիսի հաշվառում չի վարվում:
Եվս մեկ հիմնավորում Ֆեյք ընտրություններ լինելու վերաբերյալ: