Տեսեք ինչ էր կատարվում և ինչ ունենք:
Կուսակցությունները մեզ հույս էին տալիս, մասնակցեք, մենք ձեր ձայնին տեր կկանգնենք: Ասում էին այդպես, որ մենք անձնամբ տեր չկանգնենք մեր ձայնին:
Այսօր դրանց մեծ մասին չի թույլատրվել մասնակցել, իսկ մյուսներին ստիպել են որ առաջադրվեն, ֆոն ապահովելու համար:
Այդ առաջադրվածները այսօր դեռ շարունակում են համոզել, որ եթե ընտրությունները լինեն ազատ իրենք հաստատ կհաղթեն: Որոշ թեկնածուներ անգամ պատրաստ են սեղմել հաղթող թեկնածուի ձեռքը:
Հիշենք այդ նույն ընդիմադիրներին 2008-ին, ուր են և ում հետ են նրանք աշխատում:
Նույն ձևով հիմա ուզում են նորից անցնել:
Ավանում Ժառանգության թեկնածուի պարտությունը ցույց տվեց, որ կամայական անհայտ մարդ կարող է կարգվել պատգամավոր, իսկ նախագահ առավել ևս:
Այսօր ժողովուրդը, մնացել է դեմ դիմաց պետությունը խժռող ու դատարկող ուժի դեմ: Մեր միջև այլևս կուսակցություններ չկան:
Կաշառք բաժանող կուսակցությունը հանդիսանում է սահմանադրական կարգը խախտող ուժ և ենթակա է լուծարման:
Չի կարելի թույլ տալ նոր անգործության և արտագաղթի 5 տարիներ, ապագայի նկատմամբ անորոշություն: Պատերազմ վերսկսելու կարիք թշնամին չունի այս պայմաններում, քանի որ քրեաօլիգարխիան իրենց փոխարեն այդ գործը լավ էլ անում է:
Ծաղկում է քրեալօիգարխիան' ԱԺ-ում, մաքսատներում, դատարաններում, մենաշնորհները: Նրանք արդեն փորձ են անում հարկել հղիների նպաստը, մոռանալով օլիգարխների մասին:
Կողմնորոշվեք: Վարչապետին էլ ասեմ, որ Մենք մնում ենք, չենք արտագաղթում:
Բաց չթողնենք այս եզակի պահը, երբ քրեաօլիգարխիաին կարելի է գցել թակարդը: