Ապշելու բան է' Նժդեհի դերակատարը փրփրած ասուլիսից-ասուլիս ա վազում ու մարտնչում Քեշիշյանի անտաղանդ ֆիլմի մասին կարծիք հայտնողների դեմ, սաղ խառնելով իրար' Ադրբեջան, հայրենասիրություն, ԿԳԲ: Միակ հակափաստարկն էլ այն է, որ չի հասկանում, թե ինչպե՞ս է հնարավոր քննադատել ֆիլմը, որը չեն նայել: Նախ' պարոն «Յա Գարեգին Նժդյե», պարտադիր չի ֆիլմը նայել, ցանկալի էլ չի թանկարժեք ժամանակը վատնել դրա վրա, որովհետեւ մենակ քեզ տեսնելով արդեն հասկանալի է դառնում թե որքան անհեթեթ ու էժանագին մոտիվով եւ քարոզչական ենթատեքստով է արված այդ ֆիլմը:
Հետո' ֆիլմի անոնսը նույնպես բավական է հիասթափվելու համար ու նաեւ նկատելու, որ ֆիլմն ընդհամենը միջակություն է, էլ չեմ խոսում ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի մասին ... չերկարացնեմ:
Եվ ՎԵՐՋԱՊԵՍ' պարոն մասխարաբազ, (փահլեվանի խաղրածու) միգուցե Դուք այդքան վստահ եք որ դերասան եք ու համոզված, որ Ձեզանից կարեւոր բան եք ներկայացնում, բայց ստիպված եմ Ձեզ տեղեկացնել, որ մարդիկ քննադատում են ոչ թե Գարեգին Նժդեհին (Դա առանձին ու շատ լուրջ թեմա է: Ես քննադատում եմ, օրինակ, բայց ոչ ձեր ֆիլմի շրջանակում, Ձեզ շատ մի երեւակայեք ու կարեւորեք) այլ ՖԻԼՄԸ, Քեշիշյանի նկարած ու Ձեզ' Նժդեհի կերպարն այլանդակածին: Այնպես որ հերիք է, հասկանում ենք Ձեր գեղցու շուստրիությունը' Նժդեհի կերպարի տակ Ձեր անտաղանդի կերպարը քողարկելու հույսը ու քննադատությունը վերաբերվում է ՁԵԶ, հանդարտվեք ու հայելու մեջ նայեք, միգուցե պայծառանաք ու վերանայելով ինքներդ' Ձեզ, սկսեք ավելի տանելի՞ խաղալ ....