Վարդգես Քալանթարյան
► Տղաներն անզոր ու թույլ էակներ են,բավական է միայն աղջիկը թեթև ժպտա,և նրանք ամեն ինչ մոռացած կվազեն…
► Ինչքա՜ն քիչ բան է մարդուն հարկավոր երջանիկ լինելու համար,և ինչքան հաճախ այդ բանը մենք չենք հասկանում:Մենք դժբախտություն ենք համարում մի չնչին հոգսը,թեթև հոգնածությունն,ինչ-որ դատարկ բանի պակասը՝ մոռանալով,որ երջանկությունը հաճախ հենց դրանցից է կազմվում.չնչին հոգսից,թեթև հոգնածությունից,ինչ-որ դատարկ բանի պակասից…
► Պետք է հեռանալ միայն ծայրահեղ դեպքում,երբ ամեն ինչ ճշտված ու պարզված է,իսկ հեռանալուց հետո չպետք է ետ նայել…
► Ուշադրության կենտրոնում լինել բոլորն են ուզում,ուղղակի տարբեր ձևերով են անցնում կենտրոն տանող ճանապարհը
► Բոլոր մտերմությունները չեն կարող դառնալ սեր ու հասնել մինչև վերջ,շատերը մնում են կես ճանապարհին.մարդիկ իրար ճանաչում են,մարդիկ հիասթափվում են իրարից և հեռանում են:10,երբեմն 20 տարվա ամուսիններն են բաժանվում,այնպես որ,եթե պետք է հիասթափվես,ավելի լավ է հիասթափվես հիմա,քան տարիներ հետո…Մի խոսքով,անկեղծությունից վնաս չկա,իսկ մնացածը ինքդ որոշիր…
► Ինչ հիմար բան է հիմարությունը…
► Ի՞նչն է սովորաբար մարդը թղթին հանձնում,դարձնում օրագիր:Իմ կարծիքով այն,ինչը չի ուզում ուրիշի հետ կիսել,իր համար ամենաթանկը,ամենանվիրականը,իր գաղտնիքների գաղտնիքը:Բացել այդ գաղտնիքը,այն էլ լսարանի առջև,նշանակում է մարդու մեջ սպանել ամենաթանկը,իսկ դա հավասարազոր է մարդ սպանելուն…
Հ.Գ. Եթե դուք ունեք մեջբերումներ' դուրս բերված այս գրքից, ապա կարող եք ուղարկել մեզ հետադարձ կապով: