Aravot.am-ը գրում է.

«Երևանում, Դավթաշենում Նազարեթ եկեղեցու անունը կրող նոր աղանդ է հայտնվել»,-այսօր «Ազդակ» մամուլի ակումբում հայտարարեց «ՄԵԼ» երիտասարդական լիգայի համանախագահ Սեւակ Հովհաննիսյանը: Մանրամասնելով նոր աղանդի հետ կապված նորությունները՝ Սևակ Հովհաննիսյանը նշեց. «Թոմ Մարտիրոսյանը, չունենալով հոգևորականի մասնագիտություն, հանդիսանում է այդ աղանդավորական շարժման հոգևոր հովիվ: Աղանդը ունի հարյուրից ավելի հետևորդներ: Նրանք հավաքվում են Դավթաշենում, սեփական տան մեջ: Թոմ Մարտիրոսյանը ղեկավարած աղանդը «Կյանքի խոսք» աղանդի ճյուղերից է: Թոմը էլեկտրիկ է և շոու բիզնեսի հայտնիների համերգներին է մասնակցում»:

Սևակ Հովհաննիսյանը նաև մանրամասներ ներկայացրեց Մայր Աթոռում աշխատող Հայր Հակոբ աբեղա Գրիգորյանի մասին, ով աշխարհիկ կյանքում հայտնի է Արման Գրիգորյան անունով: Սևակ Հովհաննիսյանը նշեց, որ նա համագործակցում է «Դոդ» մականունով հայտնի ոստիկանի հետ: Այնուհետև պատմեց. «Հայր Հակոբը նաև համասեռամոլ է, մենք ունենք նկարներ, որտեղ նա տղայի է կերակրում: Նա գումարներ է վերցնում քաղաքացիներից ու չի վերադարձնում: Մի աղջիկ դիմեց մեզ, ումից չորս հարյուր դոլարին համարժեք դրամ է վերցրել՝ ԱՄՆ-ից համակարգիչ բերելու համար, բայց ոչ համակարգիչ է ստացել, ոչ էլ գումարը:

Մեկ ուրիշ անձ մեզ դիմել է, ով Հայր Հակոբին մեղադրում է մանկապղծության մեջ: Նա ինձ խնդրեց, ասաց, որ եղբոր համար գումար ուղարկեմ, դրանից հետո նա ինձ համար դարձավ անհասանելի ու գումարը չի վերադարձնում: Ասում է, թե վեցերորդ վարչությունը պոչիս է նստած, դրա համար չեմ կարող խոսել հեռախոսով: Նա ֆեյսբուքյան էջ ունի, որտեղ աղանդների դեմ պայքարողներին դեմ էր գրում: Իր մորաքույրը հիսունական է, նաև էլ է ժամանակին եղել այդ աղանդի անդամ: Նման հոգևորականները վարկաբեկում են մեր եկեղեցու անունը»:

 

Նոր աղանդ՝ Երևանում, համասեռամոլ աբեղա՝ Մայր Աթոռում

 

3