Գազի սակագնի և սուբսիդավորման վերաբերյալ Yerkir.am-ի կողմից Ռուսաստանի կառավարությանն ուղղարկված պաշտոնբական հարցմանն ի պատասխան եկել է հետևյալ խիստ ուշագրավ ու էլի պաշտոնական պատասխանը.
«ՀՀ եւ ՌԴ միջեւ Հայաստան ներմուծվող գազի գնի գոյացման շուրջ համաձայնագրի նախագծով նախատեսվում է արտահանման մաքսատուրքի վերացում: ՀՀ-ի՝ Մաքսային միություն մտնելուց հետո որպես ՄՄ անդամ երկիր՝ նրա վրա կտարածվի արտահանման մաքսատուրքը չեղյալ հայտարարելու որոշում»:
Ըստ այդմ հարց է առաջանում, թե հիմա ի՞նչ դարակազմիկ մուտիտ պետք է մտածեն մեր Էներգետիկայի նախարարությունում, որպեսզի հիմնավորեն մեզ, թե ինչո՞ւ է գազի գինը մնալու նույնը, երբ մաքսատուրքի չէղարկումը նշանակում է գազի համար վճարվող սակագնի 30 տոկոսով նվազեցում: