Այդ օրը հանճարեղ նկարիչը վաղ արթնացավ, վերցրեց ներկապնակն ու վրձինը և դուրս եկավ տանից : Աշուն էր` տերևաթափ, գեղեցիկ էր աշնանային սաղավարտը իր վառ գույներով, իր երփներանգ և բազմազան խայտաբղետությամբ, երփներանգ տերևների բազմազանությամբ, միայն եղանակներից աշնանը բնորոշող խորհրդավորությամբ, որոնք պատմում էին կարծես աշնանային հեքիաթի մասին:
Նկարիչը հուզված էր, լարված. նա այնքան էր սպասել այդ օրվան` աշնան տարեմուտին ավետաբեր գալուստին: Այդ օրր կարծես աշնան վառ գույների առեղծվածային թախիծը հակադրվում , հակասում էին միմիյանց: Գույնզգույն տերևները կարծես շուրջպար էին բռնել անասելի գեղեցկությամբ, պարուրված բնությունը զարթոնք էր ապրում, խրախճանք, որին զուգակցում էին թռչունների դյութիչ դայլայլն ու անիրական հեքիաթի նման եթերային անուրջը բնության: Թռչունները պատմում էին անհագ սպասումից, հրճվանքից. դա այս նկարչի վրձինով հպված անձեռակերտ կտավների արտացոլանքն էր, աշնանային գեղեցիկ ստեղծագործությունն էր, գլուխգործոցը :
Այս աշունը կարծես յուրովի էր, հատկանշական: Այն տարբերվում էր մնացած աշուններից. ուրիշ էր այդ աշունը, այդ աշնան մեջ կարծես անքան սպասելքիքներ կային, այնքան հույսեր, իղձեր, նորանոր ու բաղձալի նպատակներ: Ուզում էի անվերջ զբոսնել, տեսնել յուրաքանչյուր անծանոթի լիաթոք ծիծաղն ու անկեղծ ժպիտը, աշխատում էի վայելել յուրաքանչյուր պահի, յուրաքանչյուր տարրի գեղեցկությունը: Սիրեցի այդ կախարդական ու հեքիաթային աշնան արևածագը: Արթնանալով սենյակումս ներթափանցած արևի առաջին շողերից՝ տրամադրությունս ակամա բարձրանում էր, դառնում էր դրախտային, լուսավոր, ջինջ, ինչպես այս առավոտը, այս լուսաբացը, այս կիզիչ արևի ջերմ ճառագայթները, և յուրաքանչյուր հոգս խնդիր թվում էր այնքան անցողիկ, այնքան դյուրին :
Սիրում էի մայրամուտը, վերջալույսը. ամեն օր նայում էի միևնույն ժամին պատշգամբից և հիանում բնության ամեն մի հրաշքով և չէի հագենում, կարծես , նման լինեի անհագուրդ մի անձնավորության, որ ինչքան էլ իր պահանջմունքները բավարարվում էին, միևնույն է՝ չի հագենում : Կարծես հեքիաթում լինեմ. Աստվա՛ծ իմ, անհասկանալի, բայգ հրաշք թվացող մի հոլովույթում, մի կիզակետում, որը ինձ իր կաղապարներում է ամուր պահել: Ես, կարծես, այս աշնանային ապարանքի հեքիաթի գերին լինեմ, որի շղթաներն են ինձ գամել, փոխկապակցել: Քայլում եմ մտահույզ մտքերիս տարափում, փորձում եմ յուրաքանչյուր տերևի մեջ տեսնել աշնունը, բայց դա հնարավոր չէ. տերևները կարծես նման լինեն քամելեոնի, որ անընդհատ փոփոխում են իրենց գույները, հագնում են, կարծես շտապում են հապճեպ ինչ-որ տեղ գնալ:
Այո՛, շտապում են աշնան պարահանդեսին. հարկավոր է շտապել, արագացնել քայլերս, որպեսզի լինենք ճիշտ ժամանակին վայրում: Ներկա են լինելու հազարավոր մարդիկ, լինելու է հոծ բազմություն, ներկա է լինելու նաև այն հռչակավոր նկարիչը. նա ներկայացնելու իր ` կտավներին հանձնած անկրկնելի մտքերը: Մեծ շուքով տոնելու ենք այս հեքիաթային աշունը՝ անմոռաց պարահանդեսը : Դե՛, շտապի՛ր:
Տաթև Աբրահամյան