Նոր Մոսկվայից ինձ հետ կապնվեց ընկերս, ով տեղի հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչ է ու տեղեկացրեց, որ մի շարք կայքերում տեղ գտած այն լուրը, թե երգիչ Մարտ Բաբայանը «Արի ամուսնանաք» ծրագրի ժամանակը ընտրել է ադրբեջանցի աղջկա, չի համապատասխանում իրականությանը ու հիմա ավելորդ տեղը Մարտի անունը շահարկելու փոխարեն, կարելի է պարզապես հետաքրքրվել ու իմանալ, որ այդ աղջիկը, ում ընտրել է մեր հայրենակից Մարտը իսկապես ծնվել է Բաքվում, բայց նրա մեջ մի կաթիլ ադրբեջանական արյուն չկա. նրա ծնողները ազգությամբ ռուս են և հրեա:

 


Ընդհանրապես, իմ համար մի քիչ տարօրինակ ա էդ հիստերիկ ռեակցիան, որը դատելով ամենից առաջացել է յութուբյան տեսնայութից, որը կարող էին հենց ադրբեջանցիներն էլ դնել: Ուզում եմ հիշեցնել, որ միայն Բաքվից պատերազմի տարիներին փախել է 250 հազար հայ, իսկ առհասարակ Ադրբեջանից՝ ավելի քան 400 հազար և նրանք ևս ծնվել են Ադրբեջանում, բայց ինչ որ մեկի մտքով կանցնի՞ մեղադրել նրանց, որ իրենք ադրբեջանցի են: Կարծում եմ որ ոչ, ուստի պետք չի մարդուն մեղադրել ազգուրացության ու դավաճանության մեջ, որովհետև առաջին հերթին դա նրա անձնական գործն է, թե ում է տեսնում իր կողքին, երկրորդն էլ էդ աղջիկը ադրբեջանցի չի ու վերջ: