ՄԽԻԹԱՐ ԳՈՇ
Ծովի գորտերը խորհուրդ անելով ասացին.
- Ինչու՞ենք դեղնած ու փորներս ուռած խեղդվում ջրի մեջ, դուրս գանք ցամաք ու կյանք վարենք, ինչպես ուրիշները:
Մի ծեր գորտ պատասխանեց.
- Հայրս պատվիրել է ինձ, որ ծովի ապաստանը չթողնեմ, որովհետև բնությամբ մենք վախկոտ ենք. գուցե դուրս գանք ու վախենալով ետ դառնանք և մեր վախկոտությունն ուրիշներին հայտնի դարձնենք:
Բայց գորտերը չլսեցին ծերունունու դուրս եկան, սակայն ոտնաձայն լսելով՝ փախան իսկույն ու ծովը սուզվեցին դարձյալ:
/ՄԵՆՔ ԷԼ ՀԱՃԱԽ ՆՄԱՆՎՈՒՄ ԵՆՔ ԱՅՍ ԳՈՐՏԵՐԻՆ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ՍԿՍՈՒՄ Է ՄԵԶ ՃԱՆԱՉԵԼ/