Քո հոգին կարծես ծովի ալիքների նման մի օվկիան լինի

Քո ժպիտը կարծես նման լինի արևի վառ շողերի

Քո աչքերում կարծես կյանքն է իր բնութագրումով, իր ողջ ընկալումով

Քո հետ կարծես ես լինեմ հեքիաթում,

Մի բարի մոլորակում, որտեղ հերոսները քեզ նման անբիծ են՝

Ինչպես երկնային հրեշտակներ

Քո ձեռքերը կարծես նկարչի վրձինով հպված անձեռակերտ մի գեղեցիկ կոթող լինի

Ու դու կարծես երկնային աստվածուհի լինես:

 

 Տաթև Աբրահամյան