Անընդհատ գովազդվում է'”Ցածր տոկոսադրույթներ, վարկ վերցրեք և զարգացրեք ձեր բիզնեսը”: Ես ոչ մի դեպքում էդ պայմաններով վարկ չեմ վերցնի, որովհետև դա միայն բանկերի բիզնեսն է զարգացնում: Ինչու՞ են վարկ վերցրած գյուղացիները միշտ տուժած: Փորձեմ բացատրել:
Կաշխատեմ այնպիսի թվեր վերցնել, որ շատ չխճճվենք:
Ենթադրենք ես վարկ եմ վերցնում 1000Դ (Դ-ն ընդունենք վճարման պայմանական միավոր) 10 ամսով, ամսական 1 տոկոսով' մի գործ սկսելու համար: Ենթադրենք, այնպիսի գործ եմ սկսում, որն ապահովում է 5 տոկոս շահույթ: Պարզության համար հարկերը, ծախսերը և այլն հանում եմ, որ շատ թվեր չխառնվեն: 5տոկոս, որից 1 տոկոսը բանկին, 4 տոկոսը բիզնեսիս զարգացմանը: Առաջին հայացքից ամեն ինչ լավ է: Հիմա խորանանք: Ի՞նչ է անում բանկը' 1000Դ-ին գումարում է սրա 10տոկոսը, որ կազմում է 100Դ, այնուհետև ստացված 1100Դ բաժանում է 10 ամիսների վրա, արդյունքում ստացվում է, որ ես ամեն ամիս պիտի բանկ վճարեմ 110Դ: Ամեն ինչ ճիշտ է, կասեք, 10 ամիս 110Դ, անում է 1100Դ' 100Դ տոկոսը և 1000Դ մայր գումարը, ոչ մի խաբկանք: Բայց այդպե՞ս է:
Պատկերացրեք, որ առաջին ամիսը ես գործի դրեցի 1000Դ, ստացա իմ 5տոկոսը, որ է 50Դ: Հիմա ես ունեմ 1050Դ: Բայց բանկին վճարելու եմ 110Դ: Վճարումից հետո ինձ մնում է 1050-110=940Դ: Վայ, էս ի՞նչ էր, էս ամիս ես փոխոնակ բիզնեսս զարգացնեի, դեռ մի բան էլ չհերիքեց: Ու ամսե ամիս այս թիվը նվազելու է, ինչը ցույց կտամ աղյուսակ 1ում:
Տես աղյուսակ 1. նկարում
Տեսնենք ինչ ստացվեց: Զարգ տանք տրամաբանությանը: Եթե ես 1000Դով գործ եմ անում ամիսը 5 տոկոսով, որից իմ 4տոկոսը, որ է 40Դ դնում եմ մի տուփի մեջ, ապա 10 ամիս հետո իմ տուփում պիտի լիներ 400Դ: Բայց ես իմ շահույթը անգամ գործի մեջ ներառելով, վարկը փակելուց հետո ունեմ ընդամենը 244Դ' համարյա կեսը:
Աղյուսակ 2-ում ցույց եմ տվել, թե ինչպես են վճարվում տոկոսագումարները, ինչպես պիտի լիներ ճիշտ ձևը, և ինչքան է ստացվում իրական տոկոսադրույքը:
Տես աղյուսակ 2. նկարում
Գումարենք վերջի սյունակի տոկոսները, և կստանանք 29.27 կամ մոտավորապես 30 տոկոս: Այսինքն' մենք 10 ամսում բանկին վճարում ենք ոչ թե 10, այլ 30 տոկոս, 3 անգամ ավել: Իսկ ավելի կոնկրետ, մենք բանկին որպես տոկոսագումար պիտի վճարեինք 55Դ, բայց վճարում ենք 100Դ:
Աղյուսակ 3-ում ցույց եմ տվել, թե ինչպես կզարգանար վերը նշածս բիզնեսը ճիշտ վարկավորման դեպքում
Տես աղյուսակ 3. նկարում
Այս դեպքում վարկը մարելուց ու գումարը վճարելուց հետո իմ մոտ մնաց կրկնակի ավել գումար:
Ասեմ, որ կան բանկեր, որ գումարը տալիս են տոկոսը մնացորդային գումարից պահելու պայմանով, բայց այս դեպքում տոկոսադրույքը իսկույն 1-ից դառնում է 2 կամ ավել:
Մնացած եզրակացություններն ինքներդ արեք…