Ի մի բերելով մեր անցած ուղին' ստորացման զգացումով արձանագրում ենք, որ չենք ունեցել այն անհաջողությունները, որոնց արժանի էինք, որոնց հույսն ունեինք իրավացիորեն…

Որքան էլ անպատրանք լինես' անհնար է ապրել առանց հույսի: Միշտ մի հույս պահում ես' առանց ինքդ քեզ հաշիվ տալու դրա մասին, և այդ չգիտակցված հույսը փոխարինում է բոլոր այն ձևակերպված հույսերին, որոնք մերժել ես կամ սպառել…