Չենք հասկանում, որ սահմանին կանգնած էդ 18-20 տարեկան տղերքը ինչ ազիզ տղերք են... որ իրենց մենք պարտական ենք սենց մեծ-մեծ փռթելու համար, որ էդ Եհովայի վկաները, Էդ Մարդու իարվունքի պաշտպանը, էդ տարբեր-տարբեր ակտիվները' պիտի էդ տղերքի ոտերը լվան, ոնց-որ եկեղեցում ոտնլվայի արարողության ժամանակ հոգևորականներն են լվում, ինչպես, ասենք, Պարգև Սրբազանը, որովհետև իրենք կարան Եվրոպաներում Նախագահին ու պետությունը խայատառակ անելու փորձեր անեն, իրենք կարան գռանտներ շահեն ու էդ գռանտների հաշվին, ասենք, իրենց երեխեքին կերակրեն ու առհասարակ իրեքն կարան ինչ-որ բան անեն էս մեր ազիզ երկրում մենակ նրա խաթեր' որ էդ սահմանին կանգնած 18-20 տարեկան տղերք ունենք... տղերք, որ այ էս պահին, որ էդ ակտիվիստներից շատերը քնած են, էդ տղերքը իրենց անվտանգությունն են հսկում: Տղերք, որ սահմանին կանգնած են էսօր, որ վաղը' էդ մարդու իրավունքների կամ ինչ-որ ասոցիացիայի նախագահ, կարողանա վաղը հանգիստ վեր կենա, լվացվի, իր երեխեքին բարի լույս ասի, ու գնա, ասենք, միջազգային ինչ-որ կառույցի մոտ Հայաստանի Հանրապետության դեմ դատ հարուցի ու բողոք ներկայացնի, թե պետությունը, ասենք, բռնանում է ինչ-որ մեկի վրա, ով չի ուզում սահման պահի... սահման պահի, որ ինքը հաջորդ օրն էլ, կարողանա պետության դեմ բողոք ներկայացնի: Ախար մենք իրոք չենք հասկանում' մենք ինչ ունենք... Ախար մենք չենք գնահատում մեր ունեցածը... Ախար էսօր քանի՞ ազգ կար' որ մեր կողքին, կողք-կողքի քայլում էր, քանի՞ ազգ կար, որի ահ ու սարսափը ամբողջ աշխարհն էր լցրել... ու էդ ազգերից քանի՞սը էսօր էլ չկան... Չկան' անհետ կորան, ձուլվեցին, մեռան... պետություն ու պետականություն չունեն... իսկ մենք.... մենք կանք... ու կանք, որովհետև էսօր սահմանին ունենք 18-20 տարեկան տղերք... տղերք, որոնք արթուն են... որ էսօր մենք հանգիստ քնենք... Տղերք... մեր ախպերները... ես իրանց ցավը տանեմ... մեռնեմ ես իրանց ջանին... Մենք պիտի հասկանանք... Մենք պիտի հասկանանք, որ Ֆրանսիայում լինենք, Յարոսալվլում, թե Ինգուշեթիայում... դրսում քնենք, թե' մեծ ծածկի տակ, մեկ ա պարտական ենք էդ տղերքին... որովհետև, եթե էսօր ինչ-որ "ադրբեջանցի ծագումով" մեկը, ասում է' ես դաղստանցի եմ... ու մեր վրացի ընկերն ասում է' արա ո՞նց ես դաղստանցի... սա ասում է, դե Դաղստանում եմ ծնվել' ուրեմն Դաղստանցի եմ, ասում եմ' եթե ինքնաթիռում ծնվեիր, Հայրենիքդ Ինքնաթիռն է՞ր լինելու ու գլուխը կախում է, կախում է, որովհետև անցյալ չունի, պատմություն չունի, անգամ չի կար ա գլուխը տնգի ու ասի, մենք էս մեր վերջին պատերազմում ձեզ հաղթեցինք... ու ստիպված էս կամ էն երկրի օտմազկի տակ է իր ինքնությունը փորձում արդարացնել... ապա մենք... Մենք որ դրսում էլ քնենք' կարանք գլուխներս տնկենք ու ասենք մենք Պետություն ունենք: Պետություն' որի սահմանը 18-20 տարեկան ՀԱՅ տղերքն են պահում... Պետություն, որ ազատագրվել է Եռաբլուրում պառկած մեր ախպերների արյամբ... ու ապերախտ, անառակի զավակ պիտի լինի մարդ, որ չգնահատի էդ ամենը....

Ես էդ 18-20 տարեկան իմ ախպերների ցավը տանեմ, իրանց կյանքին մեռնեմ... Ղալաթ են արել, ղալաթա արել ցանկացած մեկը, ով կհամարձակվի մեր բանակին, մեր պետությանը մի ավել ու վատ խոսք ասի... Էդ տղերքի կողքը զենք բռնեք կանգնեք... նոր մեծ-մեծ փռթեք....

Աշխարհի որ ծայրում էլ մենք լինենք, մեկ է' պիտի մտքներիս մեջ ունենանք սահմանին կանգնած մեր ախպերներին... 18-20 տարեկան տղերքի... Տղերքի, որոնցից ամեն մեկը ամեն վայրկյան կարա էլ չլինի... բայց իրենք Կանգնած են տղամարդու պես... Իրենց մեջ իմ ախպերներն էլ են... իրեքն բոլորն էլ մեր ախպերներն են... Ես իրենց ցավը տանեմ...