Գեղամ Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի՞նչ եք անում, պարոնայք․․․

Ամուլսարի պոստեր հենց հիմա այցելել են կառավարության անդամներ, իմ ունեցած տվյալներով, մասնավորապես որոշ փոխնախարարներ։ Ենթադրում եմ, տղերքին հորդորելու են, որ պոստերը բացեն։ Ու ինչի՞ց եմ ենթադրում, նրանից, որ արդեն երկու-երեք անգամ էլ նույն նպատակով ԻմՔայլական պատգամավորներն էին նախաձեռնել այցեր։ Նման մի հանդիպման, հենց պոստերում ինքս ներկա եմ եղել պատահմամբ, ու հեչ հաճելի չէր, բայց հիմա փակագծեր չեմ բացի։

Տղերք, դուք մտածում եք չենք հասկանո՞ւմ, թե ինչ եք անում, ինչ քաղաքականություն եք վարում, թե՞ մտածում եք, չենք կարողանում ժողովրդին մատուցել ձեր արածը։ Մի հատ հլը վերանայեք ձեր փիլիսոփայությունը այս հարցի վերաբերյալ, որովհետև այսօրվա ձեր փիլիսոփայությունը հյուծումա պետությունը ու թուլացնում է մարդկանց վստահությունը ձեր նկատմամբ։

Ու դո՞ւք եք հլը Նեյնիմ-նեյնիմից խոսում։

Ամուլսարում հանք չի բացվելու, սա ոչ ցանկություն է, ոչ կապրիզ, սա օրվա հրամայականն է՝ մենք այլևս ապրում ենք նոր Հայաստանում, որտեղ բնությունը ավիրելը ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում»։