Հիմա, որ ասեմ, որոշ շրջանակներ կասեն' «սաբոտաժ եմ անում, հակահեղափոխություն», բան-ման կխառնեն իրար, չէ՞, բայց ո՞նց չասեմ. ախր սենց մակարդակի ցածր պատասխան են բա տալիս Լավրովին: Տղերք, դուք լուրջ չե՞ք հասկանում՝ ինչ եք անում, հիմա էլ ասում եք. «...Վերահաստատում ենք, որ մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունները, որոնք հստակորեն ամրագրված են խորհրդարանի կողմից հաստատված կառավարության ծրագրում, ուղղված են հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու խորացմանը, ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը»: Դուք լուրջ ձեռ եք առնո՞ւմ, հլը ձեզ սատարող շարքային քաղաքացիներն ու հաստիքային/արտահաստիքային պրոպաԳԱՆԴիստները հասկացանք, որ էս հայտարարությունն էսօր անտեսեցին շատ սահուն, բայց դուք զգո՞ւմ եք՝ ինչ եք անում:

 

Կիսատ հղի չեն լինում․ կա՛մ դնում, հայտարարում եք, որ ռուսներն իրանց կեղտոտ քիթը մտցնում են մեր ներքին հարցերի մեջ ու ստանում եք ժողովրդի մեծամասնության աջակցությունն էդ հարցում, կա՛մ «ուղտի վրա նստած չեք պպզում, որ ձեզ ոչ ոք չտեսնի», որովհետև էդ ուղտը սաղից բարձր ա, ու երևալու եք սենց թե նենց: Էս ի՞նչ կիսահղի հայտարարություն ա, ինչի՞ց եք վախենում, չե՞ք զգում, որ արդեն Ռուբիկոնն անցել եք: Այ սա եմ ասում՝ արկածախնդրություն ա, երբ ասում եք մի բան, իսկ անում հակառակը, իսկ ավելի պարզ ասած' ռուսներին ասում եք՝ մենք ձեր սապոգն օրհնենք, ու ներսից անում լրիվ հակառակը: Արած հակառուսականության առարկայական հետևանքներից հետո ինչքան ուզում եք գոռաք դրա մասին, արդեն շատ ուշ ա լինելու, որովհետև բոլորը հղում են անելու ձեր' վերոգրյալ հայտարարություններին, իսկ հիմա դուք «խորացրեք հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները», իսկ Լավրովը թող ռեխը բացի ու համարյա քրֆի մեզ, տենանք՝ ուր եք հասնելու:

 

Նարեկ Սամսոնյան