Փաշինյանի վերջին ուղիղ եթերից (քաղաքացիների հարցերի պատասխանը) մի հատված էի լսում: Պարզվում է, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ համապատասխան մարմինը (հավանաբար, կրկին ԱԱԾ-ն) ստուգել է բարեգործական տոպրակներից մեկի պարունակությունն ու հաշվել, որ առկա են 3000 դրամի ապրանքներ:
Հետո, ըստ Փաշինյանի, կրկին ՀՀ վարչապետի հանձնարարությամբ այդ բարեգործությունը լուսաբանող հեռուստատեսային ռեպորտաժից, որտեղ ցուցադրվում են տոպրակների շարքը, հաշվել են, թե քանի հատ տոպրակ կա ու ընդհանուր գումարը ստացել:
Տղերք, դուք իսկապե՞ս բանուգործ չունեք, որ դեմքի լուրջ արտահայտությամբ նստել ու բարեգործի բարեգործության չափերն եք հաշվել: Դուք հո ֆեյսբուքյան բամբասչի օգտատերե՞ր չեք:
Ե՞րբ եք վերջապես հասկանալու, թե ինչ է պետությունը, որն է կառավարության դերն ու նշանակությունը:
Ե՞րբ եք վերջապես հասկանալու, որ ընդդիմությունը պետք է մրցի ձեզ հետ, և ոչ թե հակառակը:
Տղերք, չեք հասկանո՞ւմ, որ պետության կառավարումից բան չեք հասկանում: Ոչ էլ անցնող 2 տարին օգնեց, որ բան հասկանաք: