600 աշխարհահչակ բրենդերից ընտրվել են լավագույն 100-ը: Walt Disney, Yahoo, Google, Sony և Nestlé ընկերությունները ճանաչվել են աշխարհում ամենասիրվածը՝ համաձայն APCO Worldwide-ի մեծամասշտաբ հետազոտության:
Առաջատարների տասնյակն ամփոփում են ֆրանսիական ռիթեյլեր Auchan-ը, Netflix-ն, Whole Foods-ը, Apple-ն ու Lowe's-ը:
Հետազոտության ընթացքում վաշինգտոնյան գրասենյակը առանձնացրել է ութ զգացմունք, որոնք մարդիկ ունեն բրենդերի հանդեպ. ըմբռնում, հասանելիություն, համապատասխանություն, հետաքրքրասիրություն, նույնականացում, վստահություն և հպարտություն:
Բրենդի հանդեպ սիրո աստիճանը գնահատվել է ըստ այս ութ գործակցի: APCO-ի ավագ խորհրդատու Նենսի Բահրահը նշել է, որ մարքեթոլոգներին անհրաժեշտ է իմանալ հատկապես ինչ զգացմունքներ են ազդում վաճառքի մակարդակի վրա:
Հետազոտության հինգ անսպասելի արդյունքները.
• PepsiCo-ն (№17) զիջում է Coca-Cola-ին (№14)
• 22լավագույն բրենդերից 6-ը ստեղծվել են ինտերնետի ի հայտ գալուց հետո
• Whole Foods-ն (№8) առաջ է McDonald's-ից
• eBay (№76) և Facebook (№81) թվային հսկաները բարձր հորիզոնականներ չեն զբաղեցրել
• արդյունաբերական սարքավորումներ արտադրողը Cat բրենդը զբաղեցրել է 92-րդ տեղը: