Վերջին ժամանակներս' տեղին-անտեղին, պատեհ-անպատեհ որոշ քաղաքական-հասարակական գործիչներ, լրագրողներ շահարկում են, որ իշխանությունները հնարավոր եւ անհնար միջոցներով հետեւողականորեն ամայացրել են քաղաքական դաշտը…
Ինձ բացատրեք խնդրումեմ, ինչպես կարելի է ամայացնել մի բան, որը դասական իմաստով չի էլ եղել Հայաստանում,դեռեւս չի էլ կայացել ինչպես հարկն է, եղել է ընդամենը դրա ծաղրանկարը…
Ինչպես? կարելի է այդ ամենը բարդել իշխանությունների վրա, երբ քաղաքական ուժերը իրենց սխալ գործելակերպով, վարքագծով, անգործունեությամբ կամ ասելիք չունենալու պատճառով արհեստականորեն ամայացրին քաղաքական դաշտը, ընդունելով պասիվ, կրավորական կեցվածք …
Մինչ այսօր, ինձ համար անհասկանալի է, թե ինչու ընդիմությունը չի մասնակցում նախագահական ընտրապայքարին: Կես տարի առաջ' մայիսին, քաղաքական դաշտը ծաղկուն էր, հիմա ամայացած?...Մասնակցել ե’ք ԱԺ ընտրություններին, չե’ք հրաժարվել պատգամավորի մանդատներից, չե’ք բողոքարկել ընտրությունների գործընթացը, երկխոսել ե’ք, լիարժեք, ակտիվ, աղմկալից գործունեություն ծավալել ԱԺ-ում, ազատ ելումուտ արել եվրոպական կառույցներ ու հանկարծ…արեւադարձային գոտուց հայտնվել եք աֆրիկյան Սահարայում?եւ դուրս եք?գալիս պայքարից...
Անհասկանալի, անտրամաբանական սիրախաղեր, իշխանության գալու բոլոր ռեսուրսների սպառում, սեփական կառույցները կառավարելու անընդունակություն, անձեռնահասություն, <<գաղափարակիցների>> գաղափարական, մարտավարական հակասություններ, անձնական մակարդակի, կուսակցական հիերարխիայում գերիշխելու էժանագին պայքարներ…եւ իշխանություններին մեղադրել ամայացնելու մեջ?:
Քաղաքական դաշտի <<ամայացման>> հետ միասին անհետաքրքիր, գրեթե անբովանդակ են դարձել լրատվամիջոցները: Համացանցի կայքէջերը ինչպես միշտ, անխտիր հեղեղված են էժանագին, վիրավորական, պարզունակ, էրոտիկ, բարոյազուրկ գրառումներով,վթարների, սպանությունների, բամբասանքների մակարդակի նորություններով…Անհետաքրքիր ու աննպատակ, նախատեսված չգիտես ինչու սոցիալական ցանցերում գրանցված, նոր տառաճանաչ դարձած, պարզունակ մտածողությամբ անձանց համար, հեղեղված նրանց կողմից կատարված ապուշ, լպիրշ, հայհոյախառն, բարոյականության ու դաստիարակության հետ աղերս չունեցող հոդվածներով ու մեկնաբանություններով…
Լրատվամիջոցներից գուցե բացառություն է <<Հայոց Աշխարհ>> օրաթերթը,, որտեղ գրեթե մշտապես կարող ես գտնել վերլուծական, լրագրողական բարձրակարգ, լուրջ, հետաքրքիր հոդվածներ: Իր վերլուծություններով հրապարակախոսական հոդվածներով այդ դաշտում ինչպես միշտ հետաքրքիր է Հրանտ Տեր_Աբրահամյանը: Նիկոլ Փաշինյանը, Արամ Աբրահամյանը, Արմինե Օհանյանը իրենց առանձին խմբագրակաան մտքերով եւ հոդվածներով, գուցե էլի մի քանիսը, բայց ոչ ավելի…
Լրատվամիջոցներից շատերն արդեն հիշեցնում են շնչակտուր եզրագծին հասնող վազորդի, երբ ուժասպառ ուզում է ցույց տալ, որ ինքը դեռ կարողանում է վազել…
Սա է այն ինչ ունենք, ինչին արժանի ենք…
Սա իմ' ՀՀ շարքային քաղաքացու կարծիքն է իր <<ՖԲ>>-յան էջում, ընդամենը… Ու պետք չէ նեղանալ,վիրավորվել,վիրավորել ինձ, որին արդեն ես ըմբռնումով եմ մոտենում, իմանալով ովքեր են իմ դիմաց, ծանոթ լինելով նրանց մտավարժանքներին եւ կիսագրագետ գրառումներին…
Ողջ եղեք:
Ինչպես կարելի է ամայացնել մի բան, որը դասական իմաստով չի էլ եղել Հայաստանում,
21:01 - 27.Հունվար.2013
Առաջարկում ենք նաև
01/02/13 17:32
Քաղքենու դասական կերպարներ
08/02/13 12:01
Իսկ ընդհանրապես գեղեցկությունն ամենուր է…
08/02/13 11:15
Ռոբերտ դե Նիրոն չկարողացավ զսպել արցունքները
23/01/13 16:06
Երբ փոքր էի երազում էի տեռորիստ դառնալ
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան