Գյոթեն <<Էգմոնտում>> ասում է. <<Մարդուն թվում է, թե ինքն է արարում իր կյանքը, որ սեփական գործողությունները կառավարվում են իր կամքով: Իրականում, մարդու մեջ նախապես դրված սրբազան ուժերը նրան անկասելիորեն առաջնորդում են իր ճակատագրին ընդառաջ>>:
Մեր բոլորիս բանական ողջ պոտենցիալը, հասարակության ամբողջ սերուցքը պետք է ոչ թե գուշակի, այլ հաճախ փորձի կանխորոշել վաղվա օրվա իմաստն ու էությունը: Եվ այն, թե ինչպիսի կոնկրետ խնդիրներ հարկ կլինի լուծել վաղը, մյուս օրը, եւ միաժամանակ նշել այն, թե ինչպես եւ ինչ ճանապարհով, ինչով լուծել:
Երեւի թե դժվար չէր գլխի ընկնել, որ այս հանդարտ, հանգիստ, գուցե նաեւ կանխատեսելի գործընթացները անպայմանորեն կհարամվեն, որ կկատարվեն մի ինչ-որ անկանխատեսելի, անսպասելի բաներ…Անխուսափելի մի արարք, մի իրավիճակ, որը կարծես մշտապես հետապնդում է մեզ, որը կարծես բոլորիս ճակատագիրը լինի, ուղեկիցը մեր գոյության ողջ ընթացքում:
Պատճառը գուցե մենք ենք, բոլորս?...
Աշխարհը, իհարկե, հետեւում էր մեր ընտրությունների քարոզարշավի ընթացքին, արդեն կային դրական արձագանքներ, հույսի նշույլ, որ այս անգամ կանենք իրոք լավ ընտրություններ, առանց շահարկումների եւ կասկածների…Բայց չէ, ինչպես, բա մեր դառը ճակատագիրը?...
Եվ տեղի ունեցավ ամենաանհավանականը…
Իմ կարծիքով, այն ինչ կատարվում է մեր պետության մեջ, մենք բոլորս ենք մեղավոր, բոլորս' անխտի’ր…Եթե ոճրագործ է մեկը, ոճրագործ ենք բոլորս, թեկուզ հենց միայն նրա համար, որ ծնվում եւ գոյատեւում են նման տականքներ,սրիկաներ, որը բոլորիս անտարբերության, ողջ քաղաքական-հասարակական անկատար, գավառական մակարդակի հարաբերությունների արդյունքն է, որի հիմքը դրվեց հենց 90-ականներին…
Չէ’, դեռ մեր ժողովուրդը, մեր հասարակությունը, <<լուրջ>> եւ <<անլուրջ>> քաղաքական ուժերը շատ ճանապարհ ունեն անցնելու, տարիներ են պետք լիարժեք կայանալու համար…
Հ.Գ. <<ՖԲ>>-ի քաղքենի, քաղաքական ֆանատիկ, զոմբիացված օգտատերերին եւ նաեւ համապատասխան դաշտերում արածող ֆեյքուլիկներին խորհուրդ կտամ էլի չշահարկել, չմեղադրել իշխանություններին: Յուրաքանչյուր անձ, քաղաքացի, քաղաքական ուժ թող իր մեջ փնտրի պատասխանները…