Մի անգամ մոր մոտ եկան երեխաները, իրար հետ վիճելով և իրար իրենց ճշմարտացիությունը ապացուցելով, հարցով, թե ու՞մ է մայրն ավելի շատ սիրում...
Մայրը լուռ մի մոմ վերցրեց, վառեց այն և սկսեց խոսել՝
- Այս մոմը՝ ես եմ: Նրա կրակը՝ իմ սերը:
Հետո նա մի ուրիշ մոմ վերցրեց և վառեց նա իր մոմից:
- Սա իմ առաջնեկն է, ես նրան իմ կրակը տվեցի, իմ սերը: Մի՞թե դրանից իմ մոմի կրակը պակասեց: Այն մնաց նույնը...
Եվ այսպես նա վառեց այնքան մոմ, որքան երեխա ուներ... և նրա մոմի կրակը մնաց նույնքան վառ և ջերմ, որքան նախկինում էր...
Ջորջո դե Կիրիկո "Քրիստոսն ու փոթորիկը" 1914