Մարդը որպես սոցիալական էակ ամեն օր տեսողական զգայարանի միջոցով ընկալում է շրջապատում առկա մեծ-մեծ կամ ձևավոր տառերով գրված օտար ծագում ու հնչողություն ունեցող տարատեսակ անվանումներ, որոնք վխտում են խանութների ցուցափեղկերին կամ ճակատային հատվածում, տաքսիների վրա սննդի և այլ տիպի սպասարկման կենտրոններում, ու շատ ու շատ տարբեր վայրերում: Հարց է առաջանում, մե՞նք ենք օտարամոլ, թե՞ հայոց լեզուն է ակամայից հարստացել հարմարացնելով տարբեր օտար ծագում ունեցող բառեր: Հա, ի դեպ, օտարամոլ ասեցի, հիշեցի, այդ առևտրի կոնտրոնների անվանումներին մոլ ածանցի շարունակության առկայության մասին: Օրինակ Դալմա Գարդեն Մոլլ, կամ Երևան Մոլլ: Ինչ է մոլլը, տարածք որտեղ մարդիկ զբոսնում են, առևտուր են անում, կարող են նաև ժամանց կազմակերպել, իրավիճակային հոգնածությունը թոթափել և այլն: Արդյոք մենք հայերենում չունե՞նք այդ Մոլլ-ին համարժեք բառ, օրինակ առևտրի համալիր, առևտրի կենտրոն: Միգուցե մոլլը ավելի՞ է հզորացնում այդ կառույցը' նախատրամադրվածության տեսանկյունից, թե՞ օտարամոլ բառից գայթակղությունն ու հետաքրքրությունը ստիպում է մարդկանց այցելել տվյալ կենտրոններ: Ինչևէ: Շատ չխորանանք Մոլերի մեջ, մեկ է այլընտրանքը փնտրելիս հանդիպելու ենք «սիթիներին»: Արդյո՞ք մեր հայերենը գեղեցիկ չէ ու գեղեցիկ չի հնչում: Սրա մասին մտածել է պետք:
Մենք պարզապես Մեսրոպ մաշտոցի գրերի գյուտից հետո միշտ աշխահում հպարտանում ենք մեր ունեցած գրերով ու լեզվով, այն հիմնական նախապայմանն է հային հայ պահպանելու համար: Հիմա մեր մոտ ցավալին ոչ միայն այն է, որ մենք ամենուր առնչվում ենք նման օտար երևույթներին, այլ այն, որ խոսակցական ու առօրյա շփման լեզվի մեջ օտարահունչ ու օտար ծագման բառերի տեսակարար կշիռը շատ ավելի մեծ է: Կարող ենք հազարավոր օրինակներ բերել, մեկը մեկից տիպիկ ու ընդհանուր, սակայն բավարարվենք մի քանիսով.
«մեր պայմանավորվածությունը «քենսլ» արա, ուրիշ «ագավորկա» ունեմ: «Լայք» եմ տվել նկարդ տեսե՞լ ես, համ էլ «քոմմենթել» եմ»: «Այսօր Գուգուշի ծնունդն ա մեծ «փարթի» ա անում, գալո՞ւ ես»: «Ավտո եմ առել ռաստամոշկեն ու գազավիկի փողն էլ հետը 6 մանեթ նստեց վրես»: Իհարկե շատ են օրինակները, շատ կարող ենք մեջբերել, բոլորն են առնչվում այս երևույթին: Ցավալի հետևանքներ ունեն այսպիսի շփման կիրառությունները հետագա բոլոր իրավիճակների վրա: ԽՆԴԻՐ Է:
Նման առօրյա խոսակցական լսող անհատը, որն առնչվում է օտարահունչ անվանումների ու ժարգոնախառը տեքստերի հետ, չի կարող ունենալ գրագետ բանավոր խոսք, առավելևս երեխան, որը տարբեր տարիքային ժամանակահավտածում ընդօրինակման ու փորձ ձեռք բերման փուլերում իր բառապաշարը հարստացնում է այս աղբանման բառակույտերով:
Որտեղի՞ց է գալիս այս երևույթը: Շատ տեսակետներ կարող ենք հնչեցնել, սակայն հստակ կարող ենք ասել, որ տարբեր ագենտներ նպաստում են նման երևույթի պահպանմանը, որոնք իհարկե փոխլրացնում են մեկը մյուսին ու առանց իրար գոյություն չունեն, այնպես ինչպես, առանց ԶԼՄ-ների չի տարածվում այս կամ այն բանավոր խոսքից զուրկ անհատի հայտարարություն, առանց հեռուստատեսության տարբեր նախագծերի ու սերիալների չի տարածվում սերիալային ժարգոնախառը շեղվող վարք պարունակող օրինակները, որոնք կայծակնային արագությամբ դառնում են կիրառելի ու թևավոր խոսքեր, ոչ բարով, առանց գովազդային գույնզգույն ու օտարակերպ բառերի չի տարածվի այդ անունները, և այլն:
Շատ գեղեցիկ ու հարուստ է մեր ոսկեղենիք Հայոց լեզուն, այն պահպանել ու կիրառել է պետք, այլ ոչ անտեսել ու մոռացության մատնել:
Հայոց լեզուն չի հարստանում օտար ծագման բառերով. այն դառնում է մարգինալ առօրյա շփման մեջ
15:32 - 24.Սեպտեմբեր.2013
Առաջարկում ենք նաև
27/02/14 13:10
Լֆիկի հերթական բոցը. «Փակ շուկա»-ն կդառնա «Պրոսպեկտ մոլ»
27/02/14 11:59
Հրաշք փոքրիկների տխուր ճակատագիրը. նրանք մեր օգնության կարիքն ունեն, ժողովու'րդ (լուսանկարներ)
26/02/14 11:32
Կուտուզովի հանճարեղ տակտիկան մեզ համար պետք է վարակիչ լինի
26/02/14 09:58
ՈՒկրաինան վերջապես քայլ արեց դեպի ազատություն
25/02/14 12:39
Աշխարհի ամենասարսափելի ծնողները (լուսանկարներ)
25/02/14 09:47
Այսօր Մեծ Զորավարի ծննդյան օրն է
24/02/14 17:07
Սկանդալ. Ուկրաինայի ներքին գործերի հայ նախարարը գեյ սկանդալի կենտրոնում է (տեսանյութ)
24/02/14 15:47
5 պատճառ, որոնց համար կարելի է հրաժարվել iPhone-ի գնումից
24/02/14 15:00
Ծնողները դիմում են` AKTEMRA դեղամիջոցի հայթայթման խնդրանքով
24/02/14 14:38
Վրացի գեղեցկուհի հարսնացուները (լուսանկարներ)
24/02/14 12:49
Ուկրաինան կենդանի ու առողջ զարկերակ ունի
24/02/14 12:19
Ի՞նչ արժի հայրենիքը
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան