
Հատուկենտ բացառությունները հանած' զգացիք, թե ինչպիսին էր հասարակության արձագանքը Նունե Եսայանի համերգի նկատմամբ, որ տեղի ունեցավ ամսի քսանմեկին' Անկախության օրվա տոնակատարությունների շրջանակներում Հանրապետության հրապարակում: Միանշանակ բացասական կարծիքները գերակշռող էին: Նույնիսկ եթե այդ օրը Հանրապետության հրապարակում Բաքվից երգիչ-երգչուհիներ հրավիրեին, երևի ժողովուրդն ավելի լավ արձագանքեր, քան արձագանքեց Նունեի համերգին: պարզ մի բան ըստ էության արձանագրվեց. հայրենասիրական երգերով այլևս չես խաբի ժողովրդին, երբ սիրտդ ես բաց պահում քեզ ցեղասպանություն << նվիրած>> պետության առաջ, կամ երբ թիկունք ես դարձնում ժողովրդիդ' վաստակելով << պալատական>> երգչուհու անուն հանուն պետական պատվերով համերգների մասնակցության և դրանցից եկած հոնորարների կամ տաշիրյան բնակարանների կամ դրանց դիմաց վճարված գումարների: Մի խոսքով, այն պահից, երբ Նունեն իր և հասարակ ժողովրդի, պարզ քաղաքացու միջև անջրպետ անցկացրեց սեփական բարեկեցությունը նախընտրելով ժողովրդական սիրուց ու հարգանքից, նույն այդ ժողովուրդը, որ նաև հանդիսատես է, թիկունք դարձրեց երբեմնի իր կողմից սիրված երգչուհուց և նրան մեկուսացրեց պալատական նեղ շրջանակի մեջ: Իսկ հայ հանդիսատեսը գիտի ինչպես սիրել ու մեծարել բոլորոնվեր կերպով, այնպես էլ արհամարհել ու անտեսել ամենայն անողոքությամբ: Ավելի անկեղծ, նույն պալատական շրջանակն իսկ սկսել է սարկազմի լեզվով խոսել երգչուհու հետ: Այսպես, համերգին հրավիրված 131 պատգամավորներից համերգին մասնակցել է ընդամենը 6-7 պատգամավոր և իրավիճակը փրկելու համար պատգամավորների թափուր աթոռներին նստեցրել են ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչներին' ապագա պալատականներին: Այսքանը պետք է ապացույց լիներ նունեաին հասկանալու համար, թե ինչ է կորցրել ինքը մի ակնթարում, որ վաստակել էր տարիների գնով' ժողովրդի սերն ու հարգանքը: