…պարզապես միանգամից մեծացա

Ինձ վիճակված չէ զգալ իմ սիրո աշունը: Գուցե նրանից է, որ անցյալում աշունն այն կերպ էի ընկալում: Այս տարի առաջին անգամ աշունը պարզապես եղանակ է, և ես առաջին անգամ եմ նկատում, թե որքան գեղեցիկ է աշունը: Այս տարի ամեն ինչ այլ է, ոչ սովորական, ոչ հասկանալի: Ես այս տարի մեծանում եմ: Անընդհատ… Սակայն դեպի ու՞ր եմ մեծանում… Կանգ առ, ժամանա՛կ, ես դեռ ուզում եմ միամիտ լինել, ես դեռ ուզում եմ երազել, որ աշխարհում այս հնարավոր է ամեն ինչ, միայն ուժեղ ցանկանալ է պետք: Ես չեմ ուզում զգալ, թե հենց այս պահին, այս վայրկյանին որքան միայնակ եմ: Այսքան շատ օդ կա, ինձ այսքան պետք չէ, ես ցանկանում եմ կիսել այն ինչ-որ մեկի հետ: Ես ցանկանում եմ վերադարձնել միամիտ երջանկությունս, որ մեծացավ ու բացեց աչքերը, հասկացավ, ընդունեց, որ մի հիվանդոտ ոչնչություն է, որ իրավունք անգամ չունի երջանկություն կոչվելու, տառապա՜նք… Ես մի՞շտ եմ այսքան միայնակ եղել, թե՞ պարզապես միանգամից, մի ակնթարթում, մի ակնը թարթելով մեծացա: Իսկ ես ցանկանու՞մ էի մեծանալ… Հետ արի, հիմար, փուչ երջանկություն, դու ինձ կործանեցիր… Սակայն… գիտե՞ս երջանկություն, ես այնքան անտարբեր եմ դարձել, իսկապես անտարբեր, հապա ձեռք տուր ինձ, զգու՜յշ, ես խոցելի եմ այժմ, զգու՞մ ես' որքան հանդարտ եմ շնչում… Ես հպարտ եմ իմ անտարբերությամբ, այնտեղ դու տեղ չունես: Ես ուղղակի մեծացա, հենց այնպես, մի ակնը թարթելով: Այսքան օդ ինձ պետք չէ, ես ցանկանում եմ կիսել այն ինչ-որ մեկի հետ…