Արման Սահակյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.

«Երեկ Երևանի կենտրոնում բացարձակ տոնական մթնոլորտ չկար՝ չնայած փողոցները բզամամարդ էին, բայց մեկ հոգու համերգն ի վիճակի չէր ապահովելու տոնական տրամադրություն: Կառավարման ոլորտում լսել էինք մոնիզմ, բայց որ երգի, Հանրապետության տոնի ոլորտում էլ լինի մոնիզմ, դա արդեն աբսուրդ է: Ողջ պետական ապարատն ամբողջ հրապարակը բեմապատել էր, փաստորեն, հայկական «Ենթամադոննայի» ձայնը թնդեցնելու համար:

Երևի ուրիշների մուտքն այդ բեմ կանոնակարգվել է ՀՀ «Մաքսային օրենսգրքով», դրա համար էլ մեկ հոգու է հաջողվել երգ «ներմուծելու» հրապարակ: Լավ է, որ Նունեն էլ կար, թե չէ, մեր անկախությունը սիմվոլիկայի խնդիրներ կունենար»: