Այն մշակված է հախուռն գաղտնիությամբ' գաղտնի տերմիններով…

 


Եթե չե՛ս տիրապետում նրա մասնիկներին ու կանոններին, ապա համարիր, որ սիրել չգիտե՛ս …
- ՍԷՐԸ սիրում է ԼՌՈՒԹՅՈՒՆ, բայց երբեք չի ընդունվում նրա կողմից... Եթե ԼՌՈՒԹՅՈՒՆ, ապա իրավունք չունե'ս խոսելու այդ մասին, այլապես կխախտես այն ՀԱՎԱՍԱՐԱԿՇԻՌ ԱՆԴՈՐՐԸ, որը ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԱՓԱՆԻՇՆ Է հանդիսանում սիրո համար' սիրո մեջ ...

 


- Սիրո մասին խոսելիս՝ եղի՛ր զգույշ..
Ո՛չ թե լեզուդ համարիր քո ՍԻՐՈ ԳՐԻՉԸ, այլ՝ սիրտդ…
Ընտրի՛ր ճիշտ տառեր ու կետադրություն, բառերի հարցում էլ՝ եղի՛ր նրբանկատ, որ չվնասես սիրուդ միտքն ու բովանդակությունը ...
- Սերը գիտի սպասել, քանի -որ նրա մեջ է ամփոփված քո ԱՊՐՈՒՄՆԵՐԻ կենդանի շունչը …
Իսկ ՍՊԱՍԵԼ, նշանակում է՝ չհանձնվե՛լ…
ՍՊԱՍԵԼ, նշանակում է' ՍԻՐԵԼ ...

 


Եվ միայն սիրո մեջ է արդարացված երկար ՍՊԱՍՈՒՄԸ …
Երբ սիրում ես՝ չե՛ս ուզում խոսել այդ մասին, քո փոխարեն խոսում է քո տրամադրությունը, բայց երբ սկսում ես խոսել՝ դժբախտաբար մոռանում ես լռելու մասին …
Սիրելու համար քեզ շատ բան պետք չէ' ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՍԻՐՏ ...
Մի փոքրիկ օրգան, որն էլ կորոշի քո ԱՊՐԵԼ - ՉԱՊՐԵԼՈՒ հարցը