
«Շնորհակալ եմ շնորհավորանքների եւ մեզ բարի մաղթանքների համար))) Կեցցեք!))) Ապրեք, որ կաք...», - գրել է դերասան Խորեն Լեւոնյանն իր ֆեյսբուքյան էջում՝ դրանով իսկ հաստատելով, որ իր եւ դերասանուհի Լիկա Մեսրոպյանի ամուսնության արարողությունն իսկապես տեղի է ունեցել օրեր առաջ:
Հիշեցնենք, որ զույգն ամուսնությունը ԶԱԳՍ-ում չի գրանցել, քանի որ պաշտոնապես Խորենը դեռեւս չի ամուսնալուծվել բալետի պարուհի Մերի Հովհաննիսյանի հետ: