երբ որ հասնեմ փողոցի ծայրը ես կմեռնեմ
սպիտակ շենքի մոտ կանգնած ա անծանոթը ձեռքին ավտոմատ
ես կարող էի փոխել փողոցը բայց ուրիշ փողոց չկա
առաջ խաբում էին թե կա բայց հիմա բոլորն էլ գիտեն որ չկա
էս մի փողոցն ա ու փողոցի վերջում կանգնած ա անծանոթը ձեռքին ավտոմատ
ես արագ արագ քայլում եմ փողոցով ու շենքերը ինձ են նայում զարմացած
ասում են Մարինե ուր ես գնում կմեռնես
ծառերը քաշում են շորերիցս ուզում են ինձ գրկեն
ասում են արի քեզ տանենք ուրիշ փողոց
բայց ես գիտեմ որ ուրիշ փողոց չկա
առաջ խաբում էին թե կա բայց հիմա բոլորն էլ գիտեն որ չկա
էս մի փողոցն ա ու փողոցի վերջում կանգնած ա անծանոթը ձեռքին ավտոմատ