Ուզում եմ հոգովս թափանցել հոգուդ խորը խորքերը և այդ խորքերից ամբողջությամբ քաղել այն մեծ թախիծն ու կարոտը, հույզն ու ցասումը, որոնք ասես դիտավորյալ կրծում են աչքերդ ու ողողում թացության անզգամ կաթիլներով, այն կաթիլներով, որոնք խիղճը կորցրածի պես ծանրանում են թե'աչքերիդ և, թե' փայլուն ու չարաճճի թարթիչներիդ վրա...
Ուզում եմ հոգովս փարվել քո հոգուն, գրկել քո հոգին ու իմ հույզերի մեջ թաթախել քո հայացքից կաթող, բայց և անձայն լացող յուրաքանչյուր խոնավ ԺԵՍՏ, որի մեջ լու՜ռ ամփոփված է քո լռելյայն ԱՊՐՈՒՄՆԵՐ-ի յուրաքանչյուր մասնիկը, խոսող, բայց և անխոս ու թախծի բեկորներով հյուսված յուրաքանչյուր թեն միտքը, կարոտի կանչով շաղախված սրտիդ բաբախը ...
Ուզում եմ անՑԱՎ թափանցել հոգուդ այն փակ անկյունը, որտեղ միայն դու ես ու քո մտքերը, որտեղ պահում ու պաշտպանում ես քո ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻ ԿԵՆԴԱՆԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ, որտեղ ապրում ես դու, միմիայն դու' քո հուսալի ու անհույս ՍՊԱՍՈՒՄՆԵՐՈՎ, որտեղ մի փոքրիկ հատվածի, մի կտոր պատի վրա վստահորեն գրել ես իմ ԱՆՈՒՆԸ և, որի վրա գիտակցաբար դրոշմել ես ճիշտ ժամանակին' ՄԵՐ ՀԱՅԱՑՔՆԵՐԻ ԲԱԽՄԱՆ << ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ >> ...
Ուզում եմ հոգովս շատ զգուշորեն թափանցել հոգուդ խորքերը և այնտեղից քաղել քո թախծության ամեն մի ՊԱՏՃԱՌԸ և հոգուս ՊԱՐԶՈՒԹՅԱՄԲ ողողել ՀՈԳՈՒԴ ԵՐԿԻՆՔԸ ու մնալ այնտեղ միշտ' ընդմիշտ, որ տխրությունից և ո'չ մի կաթիլ չհամարձակվի բազմել ներքին աշխարհիդ ...
- - - Ուզում եմ հոգովս թափանցել հոգուդ խո՜րը խորքերը և դառնալ ՀՈԳՈՒԴ միակ ՊԱՇՏՊԱՆԸ ...
14. 08. 2013 թ.