Ծերունին մահամերձ պառկած էր մահվան մահճում։ Հանկարծ դուռը թակում են։ – Ո՞վ է,- հարցնում է ծերունին։ – Երջանկությունը,- հնչում է պատասխանը։ – Ես կյանքում երջանիկ եղել եմ, շնորհակալ եմ,- պատասխանում է ծերունին։
Ժամանակ է անցնում, նորից դուռը թակում են։ – Ո՞վ է,- հարցնում է ծերունին։ – Հարստությունը,- պատասխանում են։ – Ես հարստություն չեմ փափագում, շնորհակալ եմ։
Որոշ ժամանակ անց նորից դռան թակոց է լսվում։ – Ո՞վ է,- նորից հարցնում է ծերունին։ – Երիտասարդությունը,- լսվում է պատասխանը։ – Ես իմ երիտասարդությունն ապրել եմ, շնորհակալ եմ։
Եվ ահա նորից են թակում դուռը։ – Ո՞վ է,- հարցնում է ծերունին։ – Ընկերներդ են, բա՛ց արա դուռը,- հնչում է պատասխանը։ Ծերունին լարում է վերջին ուժերն ու բացում է դուռը։ Ընկերները ներս են գալիս։ Իսկ ընկերների հետ ներս են գալիս երիտասարդությունը, երջանկությունը և հարստությունը…