- Մայրի՛կ, - բարձր ծառի ճյուղին ցատկելով՝ շնչակտուր բացականչեց փոքրիկ կապիկը:- Ես հենց նոր առյուծ տեսա: Այնքան սիրուն էր:
Մայր կապիկը հետ տարավ ճյուղերն ու նայեց գազանին, որը քարացած սպասում էր որսին:
- Սա առյուծ չէ, հովազ է, - բացատրեց մայրը: Դու նրա մորթու գունավորմանը նայի՛ր:
- Բայց նա ուղղակի չքնաղ է: Աչք կտրել չի լինում, - բացականչեց փոքրիկ կապիկը:- Ամբողջովին սև վարդերով է պատված:
Իսկապես, հեռվից թվում էր, թե անտանալի շոգից դեղնած խոտերի մեջ հանկարծ հրաշալի բազմաթերթ ծաղիկներ են ծաղկել:
- Հովազը գիտի, թե ինքը որքան գրավիչ է և իր գեղեցկությունն օգտագործում է որպես խայծ, - շարունակեց մայր կապիկը: - Անծանոթի վառ հանդերձանքը տեսնելով՝ հմայված գազանները մոտենում են նրան և գիշատչի հեշտ ավարն են դառնում:
Գեղեցկությունն էլ մեկ-մեկ չար գործերի է ծառայում: