Սամսունգ ընկերության նախորդ տարվա եկամուտը կազմել է 187,75 մլրդ դոլար: Համարյա Հայաստանի 90 տարվա բյուջեն:
Սամսունգն ունի 369 հազար աշխատող: Մի քիչ ավել աշխատող՝434 հազար հոգի, ունի IBM-ը:
Միայն այս երկու ընկերության աշխատակիցները Հայաստանի բնակչության կեսն են:
Իսկ Հայաստանում, մի հատ պանրի արտադրամաս են բացում՝ 20 աշխատատեղով, երկրի ղեկավարությունը գնում կարմիր լենտ ա կտրում:
Նույն այդ իշխանությունները պարզապես ոչնչացրին մեր «Նաիրիտ»-ը, որը կարող էր մի փոքր զիջել Սամսունգին, բայց լիներ մեր նավթն էլ, գազն էլ, բենզինն էլ, էլ չեմ ասում որ հանքարդյունաբերությունը չէր մնա միակ հույսներս: