Աղով բեռնված էշը անցնում էր գետի մոտով, բայց սայթաքեց և ջուրն ընկավ: Աղը հալվեց և էշի բեռը թեթևացավ: Էշն ուրախացավ և հաջորդ անգամ, սպունգով բեռնված, երբ մոտեցավ գետին, կարծեց, որ եթե նորից գետը ընկնի ու գետից դուրս գա, բեռը կթեթևանա, և դիտմամբ սայթաքեց:
Սակայն սպունգները ջրում ուռեցին և էշը, չկարողանալով գետից դուրս գալ, խեղդվեց:
Որոշ մարդիկ սեփական խորամանկություններով իրենց հասցնում են դժբախտության դուռը: