Առավոտ է....Արևն իր սովորական , դարավոր դերի մեջ է...Լույս է տալիս աշխարհին..լույս է տալիս մարդկային հոգիներին...«միակերպ լուսավորում վարդ ու գոմաղբ»...Լույս է տալիս... բայց լուսավորվում են արդյոք բոլորը Աստծո այս ամենամեծ պարգևից՝ ԼՈՒՅՍԻՑ՝ խավարի բարի հակաօակորդից....Եթե իրոք լուսավորվեին, իսկապես լույս առնեին արևից , այսքան չարիք որտեղից կլիներ ու այսքան մահեր ինչու կլինեին..անժամանակ..հանկարծահաս.....Չեմ ուզում շարունակել հռետորական այս հարցերս...Որ հարցեր էլ չեն, ըստ էության, այլ հերթական դառը խոհերս են , որ ահա քանի օր ուղեկցում են ինձ ու այրում սիրտս....

.....Երեկ մեր հիմնադրամում նայում էինք Օքրո Օքրոյանի միջոցառման (հուլիսի 25-ի) տեսագրությունը...Մի քանի անգամ լսեցինք ու նայեցինք ՔԵԶ, ԼևՈՆ ջան, եղբայրս......Քո ելույթը Կամերայինում...Հրաշակի- հյութեղ ելույթդ, ինչպես միշտ...(հիշում եմ՝ քեզ միշտ ասում էի ԼևՈՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ, ասում էիր՝ լավ էլի, Անահիտ...))) ՀԵտո երկար Քո մասին էինք խոսում,.... Արտակը, Անահիտը, ես....Գիտես, թե ինչքան էինք սիրում քեզ, ինչքան էիր դու կապված մեր հիմնադրամի հետ...,,,Որքան էլ զբաղված, գալիս էիր... Քո ջերմ ու գեղեցիկ խոսքն ասում Օքրոյանի մասին ու գնում..անվարձահատույց...ինչպես շատ հաճախ..Իսկ մարդիկ..ոմանք էլի չէին հավատում...Բայց մենք հո գիտեինք...Շատերը հո գիտեին...Հետո երկար ՔՈ ՏԵՍԱԿԻ մասին խոսեցինք մենք...ՂԵԿԱՎԱՐԻ ու ՄԱՐԴ ՄԱՐԴՈՒ ՔՈ տեսակի մասին...Ու նորից ցավ..նորից ափսոսաՆՔ..Ու նորից՝ հպարտություն ՔԵզնով...Ինչ դժվար է հավատալ քո ՎԵՐՋԻՆ (բայց միայն ֆիզիկական), ինչ ծանր է դա զգալ մանավանդ այսեղ՝ Երևանում. ուր արևն ահա նորից լուսավորում ու էլ չի հասնում քեզ..Թեև հոգիդ հիմա ավելի վառ լույսերի մեջ է, գիտեմ, այնտեղ՝ Երկնային Արքայությունում...Քո ապրած կյանքը, քո բարի գործը, քո մարդկային տեսակը, հայոց գրին ու խոսքին քո բովանդակ նվիրումը,, այլ ժողովուրդների ու գրականություների հանդեպ քո հարգանքն ու սերը չեն կարող լույսերի մեջ չպահել քեզ ..քո հոգին...ԼևՈն ջան...
Չեն կարող, որովհետև դու ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՐԴ մնացիր՝ ՄԱՐԴ ապրելով... Ու ՄԱՐԴ էլ գնացիր երկրային կյանքից քո լուսավոր ԱՆՈՒՆԸ թողնելով՝ դեռ ապրողներիս սրտերում..
.. Երեկ Անահիտը ինձ մի բացիկ նվիրեց..ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱՆ է խոսում, պատգամում...Դու էդ պատգամին ունկնդիր ասես ապրեցիր Քո կյանքը .Ամեն դեպքում...Որովհետև քո ներքին ձայնն էր դա նաև..Մայրդ այդպիսին էր քեզ աշխարհ բերել...Ու հիմա ուզում եմ սրտանց մեջբերել այդ պատգամը...Որն այնքա՜ն հիշեցնում է ՔԵԶ...Շա՜տ է հիշեցնում ..Շա՜տ բան է հիշեցնում.....ՔՈ գործը.. ՔՈ կենսակերպն ու...ՔՈ վարվելակերպը ...նաև մարդկանց հետ...ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ...

«Երբ բարիք ես գործում, մարդիկ քեզ կմեղադրեն անձնասիրության, ետին նպատակների մեջ,բարիք գործիր, ամեն դեպքում:

..Բարիքը, որն անում ես, վաղը կմոռացվի..բարիք գործիր ամեն դեպքում:

Ազնվությունը և անկեղծությունը քեզ խոցելի են դարձնում....ազնիվ և անկեղծ եղիր ամեն դեպքում:

Տարիներ շարունակ քո կառուցածը կարող է մեկ գիշերում կործանվել..կառուցիր ամեն դեպքում:

Մարդիկ իսկապես օգնության կարոտ են, բայց եթե օգնես նրանց, կարող են քեզ վրա հարձակվել..օգնիր մարդկանց ամեն դեպքու:

Տու՛ր աշխարհին քո ունեցած ամենալավը, և կփշրեն քո ատամները: Տու՛ր աշխարհին քո ունեցած ամենալավը

ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ

ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱ

Հ.Գ. Ուրիշի գրածը, այն էլ մեծությունների , չեն նվիրում սովորաբար..Բայց այնպես ուզում եմ քեզ, քո հոգուն նվիրել այս տողերը, Լևոն ջան....Որպես հրաժեշտի ու ՔՈ հետ արդեն այլ ձևաչափի «հանդիպման» դառնուրախ խորհրդանիշ..

ՔՈՒՅՐԴ՝ ԱՆԱՀԻՏ
7 սեպտեմբեր, 2013, Երևան