«Առավոտ»-ում էի աշխատում…Պոեզիայի փառատոնի շրջանակում Գրողների միությունում միջոցառում պետք է լուսաբանեի: Շուտ էի գնացել, շատ հյուրեր պետք է գային, ուստի պլանավորել էի հարցազրույցս ՀԳՄ նախագահի հետ նախապես անել:
Ներս մտա' ծխում էր գործընկերներից մեկի հետ…խառն էր, բայց ուրախ' չէ որ օտարերկրացի գրողներ էին ժամանել Երեւան' համագործակցության եզրեր հաստատելու: Ինչպես միշտ' բարեհամբույր ընդունեց լրագրողին, հրավիրեց նստելու:
Հարցրեց' «ո՞րտեղից ես, քեզ ստեղ շատ եմ տեսնում»: Պատասխանեցի' «Առավոտ»-ից:
«Օ՜…»-ասաց Անանյանը եւ ժպտաց…
Հետն էլ, թե' «կոնյակ լցնեմ, կոնյակ խմի' կենացով…»: Չգիտես ինչու' քաղաքավարի ժպտացի եւ ասացի' «Ոչ, պարոն Անանյան, շնորհակալություն»:
Ես փոշմանում եմ, որ հրաժարվել եմ, պարոն Անանյան' Աստված հոգիդ լուսավորի: