Հայրս պատմում էր, որ դեռ 60-երին, երբ քալում էր փողոցում և հանդիպում էր մեր հանճարեղ գրողներին, նրա մարմնով մեկ սառսուռ էր անցնում: Այդ մասին են վկայում նաև շատ ու շատ նրա հասակակիցները' Շիրազ, Սևակ, Համո Սահյան, Սիլվա Կապուտիկյան, Հրանտ Մաթևոսյան …

Այս մարդիկ, երբ Երևանի այգիներով մեկ զբոսնում էին, նրանց շուրջը մարդիկ անկախ իրենց կամքից հավաքվում էին: Նրանք փորձում էին որսալ այս գրողների ամեն մի բառը, արտահայտությունը, քանզի նրանց պաշտում էին ոչ միայն նրա համար, որ իրենք հանճար են, այլ նաև քիչ դեր չէր խաղում, այն հանգամանքը, որ վերոհիշյալ գրողները դաստիրակում էին մի ամբողջ սերունդ: Այն ժամանակվա երիտասարդ գրողները արարում էին այսպիսի մարդկանց ազդեցության տակ: Նրանք հիրավի մեծ ազդեցություն ունեին, թե ժողովրդի, թե նորեկ գրողների վրա:

Հուլիսի 27-ին Հայաստանի գրողների միությունում գումարվեց 16-րդ արտահերթ համագումարը: Բաց քվեարկությամբ, միաձայն համաձայնությամբ գրողների միության նախագահ է վերընտրվել Լևոն Անանյանը: Տեղեկանալով այս մասին ոչ մի ոգևորություն չզգացի: Չառաջացրեց ոգևորություն, քանզի ես միշտ Լևոն Անանյանին համարել եմ որպես լավ գրող, բայց ոչ որպես ՀԳՄ նախագահ:

Փորձեմ բացատրել, թե ինչու. նա առաջին անգամ ընտրվել է Հայաստանի գրողների միության նախագահ 2001 թվականին, վերընտրվել՝ 2005 և 2009 թվականներին: Ես չէ, Դուք խնդրում ենք նշել' 2001-ից մինչ այսօր ընկած ժամանակահատվածում ի՞նչ առաքելություն է իրականացրել Լևոն Անանյանը որպես ՀԳՄ նախագահ, ի՞նչ ազդեցություն է ունեցել հայ գրականության զարգացման մեջ, ի՞նչ կոնկրետ քայլեր է արել, որպեսզի մեր արդի գրականությունը այսպիսի իներտ վիճակում չգտնվի, անձնական ո՞ր արժանիքներն են նրան տարբերում մյուսներից:

Կարեն Թումանյան